Հյույռու դաստակերտ (էստ․՝ Hüüru mõis, գերմ.՝ Huer), կալվածք Էստոնիայի Հարյումաա նահանգի Սաուե շրջանի Հյուուռու գյուղում։

Հյուուռու դաստակերտ
Տեսակmanor?
Երկիր Էստոնիա
Քարտեզ
Քարտեզ
Հյուուռու դաստակերտի ջրաղացը

Պատմություն խմբագրել

Դաստակերտը հիմնադրվել է 1560 թվականին, երբ այն առանձացրել են Հառկու դաստակերտից[1]։ Հետագայում այնտեղ կառուցվել է Հառկու դաստակերտի ջրաղացը։

1827 թ-ից դաստակերտը պատկանել է Հառկու դաստակերտի սեփականատիրոջը՝ Կոնստանտին ֆոն Ունգեռն-Ստեռնբերգին։ 1892 թվականից Հյուուռու դաստակերտը միացվում է Ռանամիյզա դաստակերտին, որոնց սեփականատերեր Կոնստանտին ու Ալեքսանդր ֆոն Վեյնմեռներն ապրում էին Մուռաստե դաստակերտ։

Հյուուռա դաստակերտի տեղում եղել է հին շինություն, որը վերակառուցել են XIX դարի երկրորդ կեսին՝ շինությանը տալով ներկայիս տեսքը։ Դաստակերտը հարթ տանիքով միհարկանի շինություն է, որ ներկայումս օգտագործվում է որպես խանութ։

Հյուուռու դաստակերտի դիմաց գտնվել է դարբնոց, որի ավերակները պահպանվել են։ Պահպանվել է նաև ջրաղացը, որ վերակառուցումից հետո վերածվել է պանդոկի։ Պահպանված մյուս օժանդակ շինությունները մեծ մասամբ վերակառուցվել են։

Նախկին կամրջից պահպանվել են միայն հենասյուները։ Վլաենա գետի վրա՝ հին կամրջից մի քանի տասնյակ մետր հարավ կառուցվել է նոր կամուրջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hüüru mõis». Portaal "Eesti mõisad".

Արտաքին հղումներ խմբագրել