Հյուբերտ Սեսիլ Բուտ (անգլ.՝ Hubert Cecil Booth, հուլիսի 4, 1871(1871-07-04), Գլոստեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 14, 1955(1955-01-14), Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ճարտարագետ։ Հայտնի է որպես փոշեկուլի գյուտարար[1][2][3][4][5]։ Մշակել է նաև անիվը[1][6], կախովի կամուրջներ, ֆաբրիկաներ[1]։ Հետագայում դարձել է British Vacuum Cleaner & Engineering Co ընկերության նախագահ և գործադիր տնօրեն[1]։

Հյուբերտ Սեսիլ Բուտ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1871(1871-07-04)
ԾննդավայրԳլոստեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 14, 1955(1955-01-14) (83 տարեկան)
Մահվան վայրԿրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգյուտարար, ճարտարագետ, գործարար և քաղինժեներ
 Hubert Cecil Booth Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Բուտը ծնվել է Փարիզում, սակայն երբ նա եղել է երկու ամսական, ընտանիքը տեղափոխվել է Գլոստեր։ Կրթություն է ստացել Գլոստերի քոլեջում և Գլոստերի կոմսության դպրոցում Գ. Լլոյդ Բերետոնի ղեկավարությամբ։ 1889 թվականին քննություն է հանձնել և ընդունվել Լոնդոնի Կենտրոնական տեխնիկական քոլեջ[7]։ Ավարտել է եռամյա դասընթացը քաղաքացիական շինարարության և մեքենաշինության ոլորտում պրոֆեսոր Վիլյամ Անվինի ղեկավարությամբ և դարձել Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ուսանողը։

Կարիերա խմբագրել

1892 թվականի դեկտեմբերին սկսել է աշխատել որպես ինժեներ-մեխանիկ։ Այս պաշտոնում նախագծել է կամուրջներ և մեծ անիվներ` Լոնդոնի, Փարիզի, Վիեննայի, Բլեքփուլի Պտտվող անիվ կարուսելների համար։ Նա նաև աշխատել է Թագավորական ծովային ուժերի գծանավերի շարժիչների նախագծի շուրջ։

Փոշեկուլ խմբագրել

Բուտը ստեղծել է առաջին փոշեկուլներից մեկը։ Մինչ փոշեկուլի իր տարբերակի ներկայացնելը, որն աշխատում էր ներքին այրման շարժիչով, մաքրման համար նախատեսված մեքենաները միայն մաքրում էին կեղտը, ոչ թե կլանում այն։

Բուտը ստեղծել է սարք, որը աշխատում էր ներքին այրման շարժիչով[8]։ «Puffing Billy» անվանված փոշեկուլն ուներ բենզինային շարժիչ[9]։ Օդը կլանվում էր մխոցային պամպի օգնությամբ կտորից ֆիլտրի միջոցով։ Այն չի ունեցել որևէ խոզանակ. բոլոր մաքրումներն իրականացվել են երկար խողովակների միջոցով, որոնց ծայրին եղել է ծայրափողակ։ Չնայած այն բանին, որ մեքենան եղել է չափազանց մեծ, որպեսզի այն օգտագործեն տանը, նրա շահագործման սկզբունքները ներկայիս փոշեկուլների հետ նույնն են եղել։ Ավելի ուշ ստեղծվել է էլեկտրական շարժիչով տարբերակը, սակայն սարքավորման երկու տարբերակներն էլ եղել են չափազանց մեծ, և դրանք հնարավոր է եղել տեղափոխել միայն ձիերի քարշակների օգնությամբ։ Անգլերեն «vacuum cleaner» եզրն առաջին անգամ օգտագործվել է 1901 թվականին ընկերության կողմից Բուտի հայտնագործած սարքն անվանելու համար[10]։

Բուտը սկզբում չի փորձել վաճառել իր մեքենան, այլ միայն իրականացրել է մաքրման ծառայություններ։ Նր դեմ բողոք է ներկայացվել սարքավորման բարձր ձայնի համար, և Բուտը նույնիսկ տուգանվել է այն բանի համար, որ մեքենան վախեցրել է ձիերին։ Ստանալով հավաստագրման թագավորական կնիքը` շարժիչով փոշեկուլը կիրառվել է Վեստմինստերյան աբբայությունում գորգերի մաքրման համար 1901 թվականին, երբ թագադրվում էր Էդվարդ VII-ը։

Իր առաջին արտոնագրերը Բուտը ստացել է 1901 թվականի փետրվարի 18-ին և օգոստոսի 30-ին[5]։

Անձնական կյանք խմբագրել

Բուտն ամուսնացել է Priday, Metford and Company Limited ընկերության տնօրեն Ֆրենսիս Թրինգ Պիրսի դուստրերից մեկի հետ։ Եղել է Հյու Փեմբրուք Վոուլզի ընկերը։ Մահացել է 1955 թվականի հունվարի 14-ին Անգլիայի Կրոյդոն քաղաքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Institution of Civil Engineers. «OBITUARY. HUBERT CECIL BOOTH. 1871—1955»(չաշխատող հղում)(PDF). ICE Proceedings, Volume 4, Issue 4, pages 631—632. Thomas Telford Publishing.
  2. Gantz, Carroll (Sep 21, 2012). The Vacuum Cleaner: A History. McFarland. p. 49
  3. «Sucking up to the vacuum cleaner». www.bbc.co.uk. 2001-08-30.
  4. Wohleber, Curt (Spring 2006). «The Vacuum Cleaner». Invention & Technology Magazine. American Heritage Publishing.
  5. 5,0 5,1 Cole, David; Browning, Eve; E. H. Schroeder, Fred (2003). Encyclopedia of modern everyday inventions. Greenwood Press. ISBN 978-0-313-31345-5.
  6. «Far-right fury over British bid for Vienna wheel». The Telegraph. Telegraph Media Group Limited. 4 Jun 2008.
  7. «Hubert Cecil Booth» Արխիվացված 2012-03-06 Wayback Machine. Gloucestershire County Council.
  8. Vacuum cleaner facts, information, pictures . Encyclopedia.com.
  9. «Sucking up to the vacuum cleaner». BBC News. 30 August 2001.
  10. Levy, Joel (2003). Really useful: the origins of everyday things. Firefly Books. p. 147. ISBN 155297622X.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Carl W. Hall, A Biographical Dictionary of People in Engineering : From the Earliest Records Until 2000, Purdue University Press, 2008, 264 p. (ISBN 9781557534590)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուբերտ Սեսիլ Բուտ» հոդվածին։