Հյովյուդբորգարսվայդիդ (իսլ.՝ Höfuðborgarsvæðið - «Մայրաքաղաքային տարածաշրջան») - Իսլանդիայի 8 տարածաշրջաններից մեկը, որը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում։ Վարչական կենտրոնը Ռեյկյավիկն է։

Հյովյուդբորգարսվայդիդ
իսլ.՝ Höfuðborgarsvæðið
ԵրկիրԻսլանդիա Իսլանդիա
Կարգավիճակտարածաշրջան
Մտնում էԻսլանդիա
Ներառում է1 սիսլա և
5 «ազատ համայնք»
ՎարչկենտրոնՌեյկյավիկ
Հիմնական լեզուիսլանդերեն
Բնակչություն (2009)200 852
Խտություն187,4
Տարածք1 062
Սահմանակցում էՎեստուրլանդ, Սյուդյուրլանդ և Սուդուրնես
Ժամային գոտի+0
ISO 3166-2 կոդISO 3166-2:IS: IS-1
Հեռախոսային կոդ+354

Հյովյուդբորգարսվայդիդ տարածաշրջանը հիմնականում ընդգրկում է մայրաքաղաք Ռեյկյավիկը և դրա արվարձանները։ Մայրաքաղաքային տարածաշրջանում (1062 կմ²) ապրում է երկրի բնակչության 2/3-ը, այսինքն 200 852 մարդ (2009)։ Այսպիսով, բնակչության խտությունը կազմում է 187,4 մարդ/կմ²

Տարածաշրջանի արևմտյան ափը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերրը, հյուսիսում Հյովյուդբորգարսվայդիդ ը սահմանակցում է Վեստուրլանդի, արևելքում՝ Սուդուրլանդիայի, իսկ հարավում՝ Սուդուրնեսի հետ։

Բնակչություն խմբագրել

Թվական Բնակաչություն Տոկոս Իսլանդիայի
ընդհանուր բնակչությունից
1920 21 441 22,70%
1930 33 854 31,16%
1940 43 841 36,06%
1950 65 080 45,10%
1960 89 493 49,93%
1970 109 238 53,40%
1980 121 698 52,65%
1990 145 980 56,65%
2000 175 000 61,44%
2010 200 907 63,25%

Տես նաև խմբագրել