Հիրոսիմա, քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում։ Հիրոսիման պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է։ 1 181 057 բնակչությամբ (2012)։ 2010 թվականին տեղական արտադրանքի ծավալը հասցվել է 61.3 միլիարդ ամերիկյան դոլարի[2][3]։ Կա մեքենաշինական (այդ թվում՝ նավաշինություն, նավանորոգում), հաստոցագործիքային, տեքստիլ, ռետինատեխնիկայի, փայտամշակման, թղթի, սննդի արդյունաբերություն։ 1945 թվականի օգոստոսի 6-ին առաջին ատոմային ռումբը ԱՄՆ-ի կողմից գցվել է Հիրոսիմայի վրա, զոհվել է 140 հազար մարդ, և ավերվել քաղաքի զգալի մասը։ 1959 թվականից քաղաքում տեղի են ունենում խաղաղության ամենամյա փառատոներ։ Ժամանակակից արվեստի կարևորագույն կոթողներից է ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձան-թանգարանը։

Բնակավայր
Հիրոսիմա
ճապ.՝ 広島市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ներքին բաժանումNaka-ku?, Higashi-ku?, Minami-ku?, Նիսի (Հիրոսիմա), Asaminami-ku?, Asakita-ku?, Aki-ku? և Saeki-ku?
Հիմնադրված էապրիլի 1, 1889 թ.
Մակերես905,01±0,01 կմ²
Բնակչություն1 198 021 մարդ (փետրվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ82
Փոստային դասիչ730-8586
Պաշտոնական կայքcity.hiroshima.lg.jp(ճապոներեն)
Հիրոսիմա (Ճապոնիա)##
Հիրոսիմա (Ճապոնիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 広島県人口移動統計調査
  2. Yoshitsugu Kanemoto. «Metropolitan Employment Area (MEA) Data». Center for Spatial Information Science, The University of Tokyo.
  3. Conversion rates – Exchange rates – OECD Data
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 427