Հիրիկ կեղծ կովկասյան

բույսերի տեսակ
Հիրիկ կեղծ կովկասյան
Հիրիկ կեղծ կովկասյան
Հիրիկ կեղծ կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ կեղծ կովկասյան (I. pseudocaucasica)
Միջազգային անվանում
Iris pseudocaucasica

Հիրիկ կեղծ կովկասյան (լատին․՝ Iris pseudocaucasica), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Սոխուկավոր բույս է։ Ցողունն ունի 10-25 սմ բարձրություն։ 1-1,5 սմ լայնությամբ տերևները տափակ են, երկարությամբ ծալված, մանգաղաձև թեքված և սպիտակ կռճիկային ծայրերով։ Ծաղիկները 2-3 հատ են, բաց երկնագույն, մանուշակագույն կամ կանաչավուն դեղնավուն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Երևանի (Ուրծի լեռնաշղթայի միջին մաս) և Մեղրու (Այգեձոր, Վարդանաձոր, Գուդեմնիս, Շվանիձոր, Գյումարանց, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 600-1600 (2000) մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր, քարքարոտ և կավային լանջերին, շիբլյակում և գիհու նոսրանտառում։ Ծաղկում է մարտ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ կեղծ կովկասյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ կեղծ կովկասյան» հոդվածին։