Հիրիկ գայլականջ

բույսերի տեսակ
Հիրիկ գայլականջ
Հիրիկ գայլականջ
Հիրիկ գայլականջ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ գայլականջ (I. lycotis)
Միջազգային անվանում
Iris lycotis

Հիրիկ գայլականջ (լատին․՝ Iris lycotis), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-35 սմ բարձրությամբ ցողունով կոճղարմատավոր, գեղազարդային բույս է։ Տերևները ցողունագիրկ են, մանգաղաձև կորացած։ Ծաղիկները մեծ են, ծաղկապատի արտաքին և ներքին մասերը դարչնագույն ծիրանագույն են, 4,5-6 սմ լայնությամբ արտաքին ծաղկապատը կենտրոնում մեծ թավշյասև պուտով է, ներքինները՝ 5-8 սմ տրամագծով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Երևանի (Երանոսի և Ուրծի լեռնաշղթաներ, Տիգրանաշեն և Էլփին գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Արփա և Մարտիրոս գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հարավարևելյան Անատոլիայում, Հյուսիսարևելյան Իրաքում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի` ծովի մակարդակից 1000-2600 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կավային լանջերին, կիսաանապատում, լեռնային տափաստանում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ գայլականջ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ գայլականջ» հոդվածին։