Հիսուս Քրիստոսի արձան (Հավանա)

Քրիստոսը Հավանայում (իսպ.՝ Cristo de La Habana), Հիսուս Քրիստոսի արձանը Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ Տեղակայված է բլրի վրա՝ Հավանայի ծովախորշի մոտ[1]։ Հեղինակը Խիլմա Մադերան[2] (անգլ.՝ Jilma Madera) է։ Արձանը ստեղծվել է 1958 թվականին։

Հիսուս Քրիստոսի արձան (Հավանա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcolossal statue of Jesus?
ՔանդակագործԽիլմա Մադերա
Ստեղծում1953
Բարձրություն2300 սանտիմետր
Երկիր Կուբա
ԲնակավայրՀավանա
Նյութմարմար
 Christ of Havana Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

Քրիստոսի արձանը պատրաստած է Կարարայի սպիտակ մարմարից[3]։ Բարձրությունը 20 մետր է, որից 3 մետրը պատվանդանն է։ Ընդհանուր զանգվածը 320 տոննա է։ Արձանը կերտվել է մարմարե 67 կտորից, որոնք բերվել են Իտալիայից։ Ի դեպ, քարերն անձամբ օծել է Պիոս XII Հռոմի Պապը։

Հիսուս Քրիստոսի աջ ձեռքը վեր է բարձրացած, իսկ ձախը՝ կրծքի մոտ է։ Արձանի դեմքն ուղղված է դեպի քաղաքը։

Արձանը գտնվում է Հավանայի արվարձան Կասաբլանկայում։ Բացումը տեղի է ունեցել 1958 թվականի դեկտեմբերի 24-ին[4]։ Այն տեղադրվել է Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց 8 օր առաջ։ Տեղադրման հենց առաջին օրը կայծակը հարվածել և վնասել էր արձանը, որից հետո այն վերականգնել են։

Արձանը գտնվում է ծովի մակարդակից 51 մետր բարձրության բլրակի վրա, այդ պատճառով էլ երևում է քաղաքի զանազան կողմերից։ Արձանի մոտից էլ բացվում է տեսարան դեպի Հավանան։

Իտալիայում աշխատելու ժամանակ Մադերան Կարարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելիի խնդրանքով կերտել է արձանի ձեռքերի կրկնօրինակը, որոնք հետագայում քաղաքապետը նվիրել է Երևանին։ Հասնելով Երևան` քանդակագործ Արա Հարությունյանի կողմից ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի Օղակաձև զբոսայգում՝ «Բարեկամության ձեռքեր» անվամբ[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «El Cristo de La Habana Excelencias Cuba». www.excelenciascuba.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Cremata Ferrán, Mario (17/01/2009). «Cumple medio siglo el Cristo de La Habana». La Habana: Juventud Rebelde. Վերցված է 17 de marzo de 2009-ին.
  3. «El Cristo de La Habana cumple 58 años este 25 de diciembre». CiberCuba (իսպաներեն). 2016 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Rebelde, Radio. «El Cristo de La Habana y de Cuba». www.radiorebelde.cu. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Բարեկամության ձեռքեր». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.