Հիպպոդամոս Միլեթացի (հին հունարեն՝ Ἱππόδαμος ὁ Μιλήσιος), հին հունական (մ. թ. ա. V դար) ճարտարապետ-քաղաքաշինարար, տեսաբան։ Քաղաքաշինական հատակագծման հիպպոդամյան համակարգի հիմքում ընկած էր Մերձավոր Արևելքի, հատկապես Բաբելոնի քաղաքաշինական սկզբունքներից եկող փողոցների կանոնավոր, ուղղանկյուն ցանցը, թաղամասերի օրինաչափի կառուցապատումը։ Հիպպոդամոսն իր սկզբունքը գործնականորեն կիրառել է Աթենքի Պիրեյոս (մ.թ.ա. 446 - 445-ից հետո) նավահանգստի, Հարավային Իտալիայի՝ Ֆուրիոս (մ. թ. ա. 444 - 443) հունական գաղութի վերակառուցման աշխատանքներում և այլ քաղաքաշինական մտահղացումներ իրագործելիս։ Հիպպոդամոսի գաղափարները կապված էին քաղաք-պետության իդեալական պատկերացումներին։

Հիպպոդամոս
հին հունարեն՝ Ἱππόδαμος
Ծնվել էմ. թ. ա. 498
ԾննդավայրՄիլեթ
Մահացել էմ. թ. ա. 408
ՔաղաքացիությունՄիլեթ և Հին Աթենք
Մասնագիտությունճարտարապետ, քաղաքաշինարար և մաթեմատիկոս
 Grid plan[1] Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 422  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպպոդամոս» հոդվածին։