Հիպերլուփ (անգլ.՝ Hyperloop, թարգ.՝ «Հիպերհանգույց»), մարդատար և/կամ բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծ։ Առաջին անգամ ներկայացվել է Tesla և SpaceX ընկերությունների թիմերի կողմից՝ որպես բաց սկզբնական կոդով նախագիծ[1]։ Զգալիորեն հիմնվելով Ռոբերտ Գոդդարդի վակուումային գնացքի նախագծին, հիպերլուփը ունի հերմետիկ խողովակ կամ խողովակների համակարգ, որոնց միջով կատարվում է փոխադրությունը՝ առանց օդի կամ շփման ուժի դիմադրության, տեղափոխելով մարդկանց կամ օբյեկտները օպտիմալ արագությամբ կամ արագացմամբ։

Հիպերլուփ
 Hyperloop Վիքիպահեստում

2012[2] թվականին առաջին անգամ ներկայացված Իլոն Մասկի կոնցեպցիայի տարբերակը ներառում է ցածր ճնշման խողովակներ, որոնց մեջ հերմետիկ կապսուլաները շարժվում են գծային ինդուկցիայի շարժիչների (linear induction motor) և օդային կոմպրեսորի (air compressor) կողմից շարժվող օդային առանցքակալի (air bearing) վրա[3]։

2013 թվականի օգոստոսին առաջին անգամ ներկայացվել է Հիպերլուփ Ալֆայի (անգլ.՝ Hyperloop Alpha) կոնցեպտերը, առաջարկելով և քննարկման ներկայացնելով Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջան ձգվող երթուղին, մոտավորապես կրկնելով Interstate 5 խճուղու ճանապարհը։ Առաջարկվող նախագծի մեջ է տեղակայված հիպերլուփի այնպիսի համակարգ, որը տեղափոխելու է ուղևորներին 560 կիլոմետրանոց (350 մղոն) երթուղով միջինը 970 կմ/ժամ (600 մղոն/ժամ) արագությամբ և 1200 կմ/ժամ (760 մղոն/ժամ) առավելագույն արագությամբ։ Ճանապարհի տևողությունը կազմելու է 35 րոպե, ինչը ավելի արագ է, քան ընթացիկ գնացքների կամ օդանավերի ճանապարհի ժամանակը։ Ներկայացված LA-SF երթուղու Ծախսերի նախահաշիվը ընդգրկվել է սպիտակ թղթի մեջ՝ Կաղապար:USD միայն ուղևորների համար տարբերակի, և Կաղապար:USD՝ ավելի լայն տարբերակի համար, որը տեղափոխելու է ուղևորների և մեքենաներ[1], չնայած ուղևորափոխադրումների որոշ մասնագետներ կասկածում են, որ համակարգը կարող է կառուցվել ներկայացված բյուջեի հիման վրա։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Հիպերլուփի շինարարության, զարգացման և կառավարման գինը գերազանցելու է մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար[4][5][6]։

Հիպերլուփի կոնցեպտը աներկմիտ բացվել (open-source hardwar) է Էլոն Մասկի և SpaceX-ի կողմից, իսկ այլոց առաջարկվել է օգտագործել և զարգացնել գաղափարը։

Այդ նպատակով հիմնվել է մի քանի ընկերություն և միջառարկայական ուսանողական խումբ՝ տեխնոլոգիայի վրա աշխատելու համար[7]։ Կապսուլայի դիզայնի մրցույթի անցկացման համար SpaceX-ը կառուցել է մոտավորապես 1,6 կմ (1 մղոն) երկարությամբ երթուղու թեստային հատվածի ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ՝ Հոթորն, Կալիֆոռնիա[8]։

Որոշ փորձագետներ թերահավատ են, ասելով, թե առաջարկված տարբերակներն անտեսում են իրական ծախսերը և տեխնոլոգիայի մշակման ռիսկերը, ավելացնելով, որ գաղափարը «լիովին ոչ պրակտիկ» է[9]։ Պնդումներ են եղել նաև այն բանի մասին, որ Հիպերլուփը կարող է ենթարկվել քայքայման՝ էլեկտրաէներգիայի անջատման կամ ահաբեկչական գրոհի դեպքում[9]։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Tesla Motors: «Hyperloop Alpha» (PDF).
  • SpaceX: «Hyperloop Alpha» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  • «Europe's first Hyperloop test track pops up at TU Delft». newatlas.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  • The Race to Create Elon Musk’s Hyperloop Heats Up, Wall Street Journal, 2015.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Musk, Elon (2013 թ․ օգոստոսի 12). «Hyperloop Alpha» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «Pando Monthly presents a fireside chat with Elon Musk». pando.com. PandoDaily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Beyond the hype of Hyperloop: An analysis of Elon Musk's proposed transit system». Gizmag.com. 2013 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Bilton, Nick (2013 թ․ օգոստոսի 15). «Could the Hyperloop Really Cost $6 Billion? Critics Say No». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Brownstein, Joseph (2013 թ․ օգոստոսի 14). «Economists don't believe the Hyperloop». Al Jazeera America. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Melendez, Eleazar David (2013 թ․ օգոստոսի 14). «Hyperloop Would Have 'Astronomical' Pricing, Unrealistic Construction Costs, Experts Say». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  7. Hawkins, Andrew J. (2016 թ․ հունիսի 18). «Here are the Hyperloop pods competing in Elon Musk's big race later this year». The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. Etherington, Darrell (2016 թ․ սեպտեմբերի 2). «Here's a first look at the SpaceX Hyperloop test track». TechCrunch.
  9. 9,0 9,1 Wolverton, Troy (2013 թ․ օգոստոսի 13). «Wolverton: Elon Musk's Hyperloop hype ignores practical problems». The Mercury News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.

Կաղապար:High-speed rail Կաղապար:Emerging technologies