Հիշողության աշխարհի առաջնություններ

Աշխարհի հիշողության առաջնությունները հիշողության սպորտների կազմակերպված մրցույթ է, որտեղ մրցակիցները տրված ժամանակահատվածում փորձում են մտապահել այնքան ինֆորմացիա, որքան հնարավոր է[1]։ 1991 թվականից սկսած առաջնությունն անցկացվում է ամեն տարի՝ բացառությամբ 1992 թվականը[2]։ Այն կազմակերպվել է Թոնի Բուզանի կողմից։ Մրցաշարի համահեղինակն է Ռեյմոնդ Քինը։ Այն շարունակվում է կազմակերպվել նույն գործընկերության կողմից։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել չորս բրիտանացի, երեք գերմանացի, մեկ չինացի, մեկ շվեդ և մեկ ամերիկացի[2]։ Առաջին հաղթողն է Դոմինիկ Օ'Բրայենը Մեծ Բրիտանիայից[3]։ Ներկայիս աշխարհի չեմպիոնը Ալեքս Մյուլենն է Միացյալ Նահանգներից[4]։

Մրցաշարի խաղաքարտերը

Ֆորմատ խմբագրել

Աշխարհի առաջնությունները բաղկացած են 10 տարբեր կատեգորիաներից, որտեղ մրցակիցները պետք է փորձեն հնարավորինս շատ ինֆորմացիա մտապահել տրված ժամանակահատվածում.

  1. Մեկ ժամ՝ խառը դասավորությամբ թվեր
  2. Հինգ րոպե՝ թվեր
  3. Արտասանվող թվեր, մի վայրկյանում կարդալ մեկը
  4. 30 րոպե՝ երկուական համակարգի թվեր (011100110001001....)
  5. Մեկ ժամ՝ խաղաքարտեր
  6. Պատահական դասավորված բառերի ցուցակներ
  7. 15 րոպե՝ անուններ և դեմքեր (աշխարհի ռեկորդ՝ 164 անուն)
  8. 5 րոպե՝ պատմական տարեթվեր (հորինված իրադարձություններ և տարեթվեր)
  9. Աբստրակտ պատկերներ (պատահականորեն գեներացված՝ սև և սպիտակ)
  10. Արագ խաղաքարտեր՝ միշտ վերջինն է կատեգորիաներից։ Հնարավորինս արագ մտապահել 52 խաղաքարտից բաղկացած տուփի խառնած խաղաքարտերի դասավորությունը։

Վայրեր և հաղթողներ խմբագրել

# Տարի Վայր Հաղթող
1 1991 Լոնդոն   Դոմինիկ Օ'Բրայեն
2 1993 Լոնդոն   Դոմինիկ Օ'Բրայեն
3 1994 Լոնդոն   Ջոնաթան Հենքոք
4 1995 Լոնդոն   Դոմինիկ Օ'Բրայեն
5 1996 Լոնդոն   Դոմինիկ Օ'Բրայեն
6 1997 Լոնդոն   Դոմինիկ Օ'Բրայեն
7 1998 Լոնդոն   Էնդի Բել
8 1999 Լոնդոն   Դոմինիկ Օ'Բրայեն
9 2000 Լոնդոն   Դոմինիկ Օ'Բրայեն
10 2001 Լոնդոն   Դոմինիկ Օ'Բրայեն
11 2002 Լոնդոն   Էնդի Բել
12 2003 Կուալա Լումպուր   Էնդի Բել
13 2004 Մանչեսթեր   Բեն Փրիդմոր
14 2005 Օքսֆորդ   Քլեմենս Մեյեր
15 2006 Լոնդոն   Քլեմենս Մեյեր
16 2007 Բահրեյն   Գյունթեր Կարստեն
17 2008 Բահրեյն   Բեն Փրիդմոր
18 2009 Լոնդոն   Բեն Փրիդմոր
19 2010 Գուանչժոու   Վանգ Ֆենգ
20 2011 Գուանչժոու   Վանգ Ֆենգ
21 2012 Լոնդոն   Յոհաննես Մալոու
22 2013 Լոնդոն   Ջոնաս վոն Էսսեն
23 2014 Հայնան   Ջոնաս վոն Էսսեն
24 2015 Չենդու   Ալեքս Մյուլեն
25 2016 Սինգապուր   Ալեքս Մյուլեն

Անցած մրցաշարերի և ռեկորդների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով Աշխարհի հիշողության վիճակագրության վեբկայք [2]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The World Memory Championships - Memory Training - Accelerated Learning
  2. 2,0 2,1 2,2 «World Memory Championships | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «World Memory Championship 1991 | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «World Memory Championships 2016 (Combined) | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել