Հին քաղաքապետարան (Պորվոո)

Պորվոոյի հին քաղաքապետարան (ֆիններեն՝ Porvoon raatihuone, շվեդ.՝ Borgå rådhus), Հին Պորվոո քաղաքի գլխավոր շենքերից մեկը։ Քաղաքապետարանը պատմականորեն եղել է Պորվոոյի ամենակարևոր շենքերից և Ֆինլանդիայի ամենահին քաղաքապետարաններից մեկը։

Քաղաքապետարան
Հին քաղաքապետարան
ֆիններեն՝ Porvoon raatihuone, շվեդ.՝ Borgå rådhus
Շինարարության սկիզբ1762
Շինարարության վերջ1764
Քարտեզ
Քարտեզ
Պորվոոյի քաղաքապետարանը 1900 թվականին

Քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1762-1764 թվականներին[1][2], աշտարակը կառուցվել է ավելի ուշ՝ 1771 թվականին[3]։ Քաղաքապետարանի շինարարության համար հողը հատկացրել է ռատման Ռալինգը, որի անունով էլ կոչվել շենքի անկյունին հարող նեղ նրբանցքը[1]։

Հին քաղաքապետարանում ժամանակին տեղակայված էր քաղաքային վարչակազմը, գրանցման բաժինը, քաղաքային խորհուրդը և օրենքի պահապանների գրասենյակը։ 1809 թվականի գարնանը՝ Պորվոոյի սեյմի ժամանակ, երկրորդ հարկում նիստեր են վարել ազնվականության և բուրժուազիայի ներկայացուցիչները[1][2]։

Ավելի ուշ քաղաքապետարանում շինարարական թերություններ են հայտնաբերվել։ Դրանք հիմնականում կարելի էր տեսնել վերևի թեք աստիճանների վրա։ Սակայն Քաղաքային թանգարանային ասոցիացիան փրկել է այն քանդումից և վերածել թանգարանի։ Թանգարանային գործունեությունը շենքում սկսվել է 1896 թվականից[2]։ Քաղաքապետարանում ցուցադրվում էին հայտնի ֆինն նկարիչներ Ալբերտ Էդելֆելթի և Յոհան Կնուտսոնի կտավները, ինչպես նաև մշակույթի այլ գործեր։ Երրորդ հարկում ներկայացված է մի ցուցադրություն, որը պատմում է Պորվոոյում ազնվական կյանքի մասին[2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Главная :: Туристу о Порвоо». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Гид по Музеям региона Хельсинки-Уусимаа». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. Museovirasto – Rakennettu kulttuuriympäristö(ֆին.)
  4. Официальный сайт музея Порвоо Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)