Հին տան բնակիչները (ռուս.՝ Жильцы старого дома), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որը ստեղծվել է ռեժիսոր Ալեքսեյ Կարաևի կողմից 1987 թվականին՝ Կոնստատնտին Պաուստովսկու հեքիաթի մոտիվներով[2]։

Հին տան բնակիչները
ռուս.՝ Жильцы старого дома
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ
ՌեժիսորԱլեքսեյ Կարաև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն10 րոպե[1]
Թվական1987

Ֆիլմում հնչում է XIX դարի երաժշտություն։

Մուլտֆիլմը «Inmates of the Old House» անվանումով մասնակցել է Օտտավայի միջազգային կինոփառատոնին (Ottawa International Animation Festival)[3]:

Սյուժե խմբագրել

Գետի ափին, հին տան մեջ ապրում էր մի ծեր մարդ։ Նա ուներ հանգիստ և խելացի շուն և մի հավիկ։ Մի օր շունը կատվի հոտ է առնում, որը գողանում էր նրանց ուտելիքը, և հետապնդելով նրան` քշում է վերանդայի մոտ։ Մլավոցները լսելով` տերը կարթի վրա ձուկ է դնում, գցում է այն վերանդայի մոտ և այդ կերպ բռնում է շեկ կատվին։ Հետո տերն առատորեն կերակրում է կատվին, և վերջինս սկսում է նրանց մոտ ապրել։ Տանտերը սիրում էր միացնել իր հին երաժշտական արկղը։ Մինչ տան բոլոր բնակիչները լսում էին մեղեդին, այգուց մի գորտ է դուրս թռչում և նույնպես սկսում է լսել։ Իսկ տանտիրոջը մեղեդին հիշեցնում էր իր երիտասարդությունը։

Հեղինակներ խմբագրել

ռեժիսոր Ալեքսեյ Կարաև
սցենարի հեղինակ Ալեքսեյ Կարաև
բեմադրող նկարիչ Վալենտին Օլշվանկ
նկարիչ Անդրեյ Զոլոտուխին
օպերատոր Նիկոլայ Գրիբկով, Սերգեյ Ռեշետնիկով
հնչունային օպերատոր Նադեժդա Շեստակովա
մոնտաժող Լյուդմիլյա Պուտյատինա
խմբագիր Է. Օրլինկովա
տնօրեն Վալենտինա Խիժյակովա

Փառատոններ և Մրցանակներ խմբագրել

  • 1989 - «Նիկա» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում, առաջադրում
  • 1990 - Օտտավայի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ[4]։
  • 1991 - Բուրկ ան Բրեսի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի Գրան պրի[5]։

Մուլտֆիլմի մասին խմբագրել

  Ալեքսեյ Կարաևը «Հին տան բնակիչները», «Բարի գալուստ», «Ես ձեզ լսում եմ», «Արդյո՞ք դա ձեզ դուր կգա» մուլտֆիլմերում օգտագործել է գեղանկարչական տեխնիկա, յուղաներկի վրձնահարվածները դրվում է թափանցիկ հիմքի վրա (ցելյուլոիդ կամ ապակի)` ստեղծելով անկայունության, այժմրոպեականության, հոսող վաղանցիկության, ձևի բնական շնչառության տպավորություն։
- Սերգեյ Անաշկին, «Հայրենական կինոյի նորագույն պատմություն», 1986-2000[6]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Наталья Василькова. Алексей Караев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. «Жильцы старого дома» в Канаде
  4. Капков, Сергей Владимирович Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 305-306. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  5. Караев Алексей Борисович: Биография, Призы
  6. «Энциклопедия отечественного кино - Алексей Караев: Тексты». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել