Հին Հերցեգովինայի թանգարան

Հին Հերցեգովինայի թանգարան (սերբ.՝ Музеј Старе Херцеговине), տեղակայված է Սերբիայի Հանրապետության Ֆոչա քաղաքում՝ Պյոտր արքայի անվան հրապարակի վրա գտնվող «Գերստլ» հյուրանոցի շենքում։ Հիմնադրվել է 1956 թվականին, ունի ցուցադրությունների հինգ բաժիններ։

Հին Հերցեգովինայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունՖոչա
ՀասցեТрг Краља Петра I73 300
Հիմնադրվել է1956
ՏնօրենՍնեժանա Կունարաց
Կայքmuzejfoca.com(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ
Պիջակների տեսակներ[1]

Պատմություն խմբագրել

«Գերստլ» հյուրանոցը կառուցվել է 1906 թվականին և ավերվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վերջին տարիներին այն վերանորոգվեց և նորից շահագործվեց՝ դարձյալ որպես հյուրանոց, «Վուչևո» անվանումով։ 2014 թվականին թանգարանի շենքում ակտիվ գործունեություն է ծավալում Ֆոչայի ժողովրդական թատրոնը։

Ցուցադրություններ խմբագրել

Բժիշկ Ռիստո Երեմիչ խմբագրել

Այս բաժինը նվիրված է Ֆոչիի առաջին բարձրագույն կրթությունն ստացած բժիշկ Ռիստո Երեմիչին, որն ավարտել էր Գրացի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Նա Բոսնիայի և Հերցեգովինայի առաջին վիրաբույժն էր, որը հեղինակ էր նաև 15 գրքերի և 70-ից ավելի գիտահետազոտական աշխատությունների։ Երեմիչը հետագայում դարձավ Սարաևոյի Պետական հիվանդանոցի գլխավոր բժիշկը, Բելգրադի համալսարանի պատվավոր դոկտոր, ակադեմիկոս։

Ֆոչան անցյալում խմբագրել

«Ֆոչան անցյալում» ցուցադրությունը (սերբ.՝ Фоча у прошлости) հնարավորություն է տալիս այցելուին՝ ծանոթանալու Ֆոչայի պատմությանն ու մշակույթին՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի առաջին կեսը։ Թանգարանում ցուցադրված են լուսանկարներ, հայտնի մարդկանց պատկանող իրեր, նրանց մասին պատմող նյութեր, աշխատանքային գործիքներ, զենք և զինամթերք։ Ցուցանմուշների թվում կան նաև տարբեր անվանումներով հին մետաղադրամներ, որոնք տարբեր ժամանակներում շրջանառվել են Ֆոչայում[2]։

Հարավսլավիայի ազգային ազատագրական պատերազմի ֆոչանյան շրջան խմբագրել

Այս ցուցադրությունը ներկայացնում է 1942 թվականի հունվարի 20-ից մինչև մայիսի 10-ի իրադարձությունները, երբ Ֆոչան փաստացի վերահսկվում էր Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության կողմից, իսկ նրա իշխանությունը ղեկավարում էր Հարավսլավիայի Կենտկոմը։ Ցուցահանդեսն ընդգրկում է այդ դարաշրջանի լուսանկարները, որոնք կապված են Հարավսլավական պարտիզանական բանակի հետ, այդ թվում` Իգմանի գլխավորած հերոսական ջոկատը, որի անդամները ենթարկվեցին ցրտահարության։

Էթնոգրաֆիկական ցուցադրություն խմբագրել

Այստեղ ներկայացված են անցած դարերի կահույքներ, կենցաղային պարագաներ, այն ժողովուրդների հագուստները, որոնք բնակվել են Ֆոչայում։ Այցելուն պարզ պատկերացում կկազմի Ֆոչայի՝ XX դարասկզբի կյանքի, կենցաղի և առօրյայի մասին, կծանոթանա այդ ժամանակաշրջանի տարբեր բնագավառների աշխատանքային գործիքների հետ։

Ցուցահանդես-Հուշամատյան խմբագրել

Սա Բոսնիական պատերազմի ժամանակ զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց հուշարձան է (Բոսնիայի ազատագրական պայքարի պատմությունից)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ["Lička narodna nošnja" . Персонаж в сердце. 2011 . Источник 30. 3. 2012
  2. [1]

Արտաքին հղումներ խմբագրել