Հիլիս, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 25 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Հիլիս
ադրբ.՝ Qarakötük
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
ԲԾՄ909 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն180 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հիլիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հիլիս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի ստորոտով հոսում է փոքրիկ գետակ. եկվորները այն անվանել են հայելու նման ջինջ և մաքուր գետակ և այսպիսով գյուղը ստացել է Հիլիս անվանումը։ Նախկինում հայտնի է եղել Իլիս, նաև Կարագեդուկ, Կարագյադուկ անվանումներով։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Խաչախութի և Հավքախաղաց լեռնաճյուղերի միջլեռնային գոգավորության հարթավայրային մասում, երկու առվակների ջրախառնուրդում։ Հիլիսը Աստղաշեն գյուղից գտնվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 2425 կմ հեռավորության վրա,Ասկերան քաղաքից՝ 20-22 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Համայնքը լեռնային է, ունի 519,1 հա տարածք, որից 348,7 հա գյուղատնտեսական նշանակության, 133,44 հա անտառային հողեր։ Հիլիս համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։

Բարձրությունը ծովի մակերևույթից` ավելի քան 800 մետր, ընդհանուր տարածքը կազմում է 524 հեկտար։

Պատմություն խմբագրել

Հիլիս գյուղը հնում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի կազմում, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում։ Գյուղի տարածքով անցնում է «Բադարա-Աստղաշեն» ոռոգման ջրատարը[2]։

Գյուղի առաջին բնակիչները` թվով 7 հայ ընտանիք եկել են 1810 թվականին՝ Պարսկաստանից։

Գյուղը էլեկտրիֆիկացվել է 1961 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։

Գյուղը Արցախյան ազատամարտին խմբագրել

1989 թվականին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, որը սկզբում առանձին, այնուհետև 1992 թվականին միանալով Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմին, մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջարի և Արցախի այլ շրջանների ու բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Բնակչություն խմբագրել

1987 թվականին այստեղ կար 47 տուն, 163 բնակիչ։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները հիմնականում բնիկներ են, որոնց մի ստվար հատված գաղթել է Պարսկահայաստանի Ղարադաղի նահանգից։ Ըստ 2012 թվականի մարդահամրի տվյալների՝ Հիլիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 50 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 171 162 161

Տնտեսություն խմբագրել

Կոլտնտեսությունը Հիլիսում կազմակերպվել է 1932 թվականին։ 1998 թվականին դրա լուծարումից հետո գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվել ու զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, բանջարանոցային, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են 1860 թվականի սբ․ Հովհաննես կիսավեր եկեղեցին, մեկ ուրիշ եկեղեցու, մատութի, 16-18-րդ դարերի գյուղատեղիների, գերեզմանոցների, խաչարձանների, խաչքարերի մնացորդները, Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբանաբլուրները։ Հիլիս գյուղի շրջակայքը հարուստ է հինգ աղբյուրներով, որոնք հայտնի են հետևյալ անվանումներով՝ «Տապեն», «Կապեն ծոր» «Պապիի» «Ջալալ ապոր» «Վանի ապոր»։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 60 մարդ, զոհվել է 33-ը, որոնց հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Խնձրիստանի միջնակարգ դպրոցի Հիլիսի մասնաճյուղը, որտեղ սովորում են 9 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 114–115.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 65.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել