Հիդրոմեքենայացում, հողային, հանքային և այլ աշխատանքների մեքենայացման եղանակ, որի դեպքում տեխնոլոգիական բոլոր պրոցեսները կամ դրանց մի մասը կատարվում են շարժվող ջրի հոսքի էներգիայի հաշվին։ Հիդրոմեքենայացման հիմնական սարքավորումներն են՝ պոմպերը (այդ թվում գրունտային), բեռնման ապարատները, խողովակաշարերը, պոմպակայանները, հիդրոէլևատորները, ջրանետիչները և այլն։ Հիդրոմեքենայացումը կիրառում են լեռնահանքային արդյունաբերության, հիդրոտեխնիկական և ոռոգման շինարարության, գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության մեջ։

Հիդրոմեքենայացման օրինակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 399