Հիդալգո

ազնվական Իսպանիայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իդալգո (այլ կիրառումներ)

Իդալգո, (իսպ. hidalgo), մանր և միջին ազնվականության ներկայացուցիչ միջնադարյան Իսպանիայում։ «Հիդալգո» տերմինն առաջացել է XII դ., իսկ XIII–XIV դարերից ցույց է տվել պատկանելությունը ասպետների դասին։ Ռեկոնկիստայի ժամանակաշրջանում հիդալգոները եղել են ռազմական կարևոր ուժ։ XV– XVI դդ. սնանկացել և աղքատացել են։ Հարստություն ձեռք բերելու նպատակով մասնակցել են նոր հայտնաբերված ամերիկյան հողերի նվաճմանը։ Աղքատացած, սակայն ասպետներին հատուկ դասային նախապաշարումները պահպանած հիդալգոների առկայությունը ֆեոդալական Իսպանիայի անկման ժամանակաշրջանի (XVI դ. վերջ – XVII դ.) հասարակական կյանքի բնորոշ առանձնահատկությունն էր։

Իսպանացի հիդալգո (XVI դար)

Այդ ժամանակաշրջանի հիդալգոի հավաքական կերպար է նշանավոր Դոն Քիշոտը։ Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպում գլխավոր հերոսն իրեն երգիծական կերպով պատկերացնում է որպես հիդալգո դե սանգրե և ձգտում է ապրել ասպետի մոլորված կյանքով, չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական վիճակը նրան խանգարում է իրականում դա անել։

Հիդալգո էր նաև Դոն Խոսեն՝ Պրոսպեր Մերիմեի «Կարմեն»-ի գլխավոր հերոսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388