Հզոր ռենջերներ վայրի ուժ

հեռուստասերիալ


Հզոր ռենջերներ վայրի ուժ (անգլ.՝ Power Rangers Wild Force), ֆիլմ է, որը նկարահանվել է ԱՄՆ-ում։

Հզոր ռենջերներ վայրի ուժ
Տեսակհեռուստասերիալ
Ժանրտոկուսացու
ՀիմքHyakujuu Sentai Gaoranger?
ՍտեղծողՀայիմ Սաբան
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԵրաժշտությունLior Rosner?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքFox Kids? և American Broadcasting Company
Եթերաշրջաններ1
Սերիաների քանակ40
ՊրոդյուսերՍաբան Էնթրթեիմնդ
ՌեժիսորԿոյչի Սակամոտո և Ջոնաթան Ծաչեր
Էկրաններին է
նոյեմբերի 16, 2002
Սերիայի տևողություն22 րոպե
ՆախորդPower Rangers Time Force?
ՀաջորդPower Rangers Ninja Storm?
powerrangers.com/season/power-rangers-wild-force/(անգլ.)

Ըստ ֆիլմի՝ իրադարձությունները ընթանում էին այնպես, ինչպես երեք հազար տարի առաջ։ Երկիր մոլորակը վտանգված էր և անհրաժեշտ էր գտնել այն հնգյակը, որը պետք է փրկեր աշխարհն ահարկու օրգերի հարձակումներից։ Այդ ահարկու գործը իր վրա վերցրեց Արքայադուստր Շելլան։ Այդ հնգյակը պետք է համապատասխանեցվեին կարմիր, սև, կապույտ դեղին և սպիտակ գույներին։ Շելլան բնակվում էր հեքիաթային անիմարիայում, որտեղ և եղավ արյունառբու մարտը։ Այդ մարտի հետևանքով մահացած օրգերի տիրակալի մնացորդները հայտնվեցին Անիմարիայի անտառներից մեկում։ Կարմիր ռենջերի հայրը և մայրը գիտնականներ էին։ Կարմիր ռենջերի մայրը, հայրը և բժիշկ Ադլերը մի խումբ էին կազմում։ Բժիշկ Ադլերը սիրում էր կարմիր ռենջերի հորը, սակայն նրա մայրը սիրում էր Ռիչարդին՝ Կարմիր ռենջերի հորը։ Նրանց խումբը որոշեց մեկնել Անիմարիա՝ հեքիաթային քաղաք և ուսումնասիրություններ կատարել։ Անիմարիա մեկնելուց առաջ Կարմիր ռենջերի մայրը ունեցավ իր որդուն՝ Քոլին, որը հետագայում դարձավ կարմիր ռենջերը։ Ուսումնասիրությունների արդյունքում Կարմիր ռենջերի մայրը գտավ կանաչակապտավուն վտանգավոր թփեր։ Նա կանչեց Ռիչարդին և Ադլերին։ Ադլերը միանգամից հասկացավ, որ դա օրգերի տիրակալի մնացորներն է և հավաքեց դրանք ափսեի մեջ։ Արձակուրդների ժամանակ նա նախանձով էր վերաբերվում նրան շրջապատող ընտանիքին։ Ադլերը կերավ մնացորդները և դարձավ օրգերի տիրակալ։ Սկզբում նա սպանեց Քոլի ծնողներին, սակայն Քոլի մայրը արդեն հասցրել էր թաքցնել Քոլին։ Քոլը մնաց ջունգլիում։

Ռենջերները և ռենջերների զորդերը

խմբագրել
  • Կարմիր ռենջեր-Քոլ-առյուծ, գորիլլա, բազե
  • Դեղին ռենջեր-Թեյլոր-արծիվ, բևեռային արջ, գորշ արջ
  • Լուսնագայլ ռենջեր-Մերիք-գայլ, ալիգատոր, մուրճագլուխ
  • Սև ռենջեր-Դենի-բիզոն, ռնգեղջյուր, զրահակիր
  • Սպիտակ ռենջեր-Ալիսա-վագր, փիղ, եղջերու
  • Կապույտ ռենջեր-շնաձուկ, ընձուղտ

Զորդեր

խմբագրել
Առյուծ զորդ
խմբագրել

Առյուծ զորդ կամ հրե առյուծ։ Զորդ է, որը պատկանում է Քոլին։ Ներառվում է Մեգազորդի մեջ։

Գորիլլա զորդ
խմբագրել

Գորիլլա զորդը զորդ է, որը պատկանում է Քոլին։ Նրա ամենաճանաչված հնարքը բանանանետությունն է։ Ներառավում է Կոնկազորդի մեջ։

Բազե զորդ
խմբագրել

Բազե զորդը զորդ է, որը պատկանում է Քոլին։ Նրա ամենաճանաչված հնարքը բազեի նետն է։ Նա ներառվում է Իզիս Մեգազորդի մեջ։

Բիզոն զորդ
խմբագրել

Բիզոն զորդ կամ երկաթե բիզոնը զորդ է, որը պատկանում է Դենիին։ Նա ներառվում է Մեգազորդի մեջ։

Զրահակիր զորդ
խմբագրել

Զրահակիր զորդը զոդ է, որը պատկանում է Դենիին; Նա կոնկազորդի համար կատարում է գնդակի դեր

Ռնգեղջյուր զորդ
խմբագրել

Ռնգեղջյուր զորդը զորդ է, որը պատկանում է Դենիին։ Ներառված է մասամբ մեգազորդում, կոնկազորդում և իզիս մեգազորդում

Շնաձուկ զորդ
խմբագրել

Շնաձուկ զորդ կամ սրընթաց շնաձուկ զորդ է, որը պատկանում է Մաքսին՝ կապույտ ռենջերին։ Նա ներառվում է Մեգազորդի մեջ։

Ընձուղտ զորդ
խմբագրել

Ընձուղտ զորդը ևս պատկանում է Մաքսին։ Նա ներառված է գրեթե բոլոր մեգազորդներին բացի Պրեդազորդից։ Նրա հիմնական հատկությունն է ընձուղտի նիզակը։

Արծիվ զորդ
խմբագրել

Արծիվ զորդը պատկանում է Թեյլորին։ Նրան այլ կերպ կոչում են սավառնող արծիվ։ Նա ներառված է իզիս մեգազորդի և մեգազորդի մեջ

Գորշ արջ զորդ
խմբագրել

Գորշ արջ զորդը պատկանում է Թեյլորին։ Նա ներառված է կոնկազորդի մեջ։ Հիմնական հատկությունն է արջերի հրանոթը

Բևեռային արջ զորդ
խմբագրել

Բևեռային արջ զորդը պատկանում է Թեյլորին։ Նա ներառված է կոնկազորդի մեջ։ Հիմնական հատկությունն է արջերի հրանոթը

Վագր զորդ
խմբագրել

Վագր զորդ կամ ազնիվ վագր, զորդ որը պատկանում է Ալիսային։ Ներառված է մեգազորդի մեջ

Եղջերու զորդ
խմբագրել

Եղջերու զորդը պատկանում է Ալիսային; Դա Շելլայի նվերն էր Ալիսային։ Նրա հիմնական հատկությունը բուժիչ հատկությունն է։

Փիղ զորդ
խմբագրել

Փիղ զորդը պատկանում է Ալիսային։ Նա ունի երկու ռեժիմ՝ թրի և վահանի ռեժիմ

Գայլ զորդ
խմբագրել

Գայլ զորդ կամ ոռնացող լուսնագայլ։ Զորդը պատկանում է Մերիքին և ներառված է Պրեդազորդում

Մուրճագլուխ զորդ
խմբագրել

Մուրճագլուխ ձուկ զորդը, որը անվանվում է նաև շնաձուկ։ Պատկանում է Մերիքին և ներառվում Պրեդազորդի մեջ։

Ալիգատոր զորդ
խմբագրել

Ալիգատոր զորդ կամ կոկորդիլոս։ Զորդը պատկանում է Մերիքին և ներառված է Պրեդազորդում

Գլխավոր Օրգեր (բացասական կերպար)

խմբագրել
Օրգերի տիրակալ
խմբագրել

Օրգերի տիրակալ (անգլ. Master org), օրգ որի ինքնությունը մարդ է։ Նա եղել է նախկինի դոկտոր Ադլերը այնուհետև ուտելով օրգերի նախկին տիրակալի մնացորդները դարձել է Օրգերի տիրակալ։ Նա երկու անգամ ոչնչացել է, որոնցից մեկը հեց իր ձեռքով իսկ մյուսը կարմիր ռենջերի և Մենդիլ Օրգի կողմից (Էպիզոդներ 26 և 39)։

Մենդիլ Օրգ
խմբագրել

Մենդիլ Օրգը եղել է այն եզակի օրգերից, որը կարողացավ դեմ գնալ օրգերի տիրակալին։ Մենդիլ օրգը երեք հազար տարի առաջ մահացել էր և թաղված էր օրգերի քարանձավում։ Տոքսիկան և Ջիլդրաքսը՝ Օրգերի տիրակալի հրամանով գնում և ազատում են Մենդիլ օրգին, որը սկզբում փորձում էր խժռել իրեն փրկողներին։

Ռետինեքս
խմբագրել

Ռետինեքսը իր գնացքով եկել էր այլ մոլորակից։ Նա ուներ մեկ մտադրություն. փրկել օրգերի տիրակալին։ Նա ունի ամուր կապանքներ, որոնցով կապում է իր հակառակորդին։ Ռենջերները տապալում են նրան սակայն չեն սպանում, ուստի նրան սպանում է օրգերի տիրակալը։

Սուպեր Նեյզեր
խմբագրել

Նեյզերի անունը հիշատակվում է դեռևս երեք հազար տարի առաջ տեղի ունեցած պատերազմից։ Հայտնի է նաև որ նա է դրթել Մերիքին հաքնել գայլի դիմակ և վերածվել Զենակույի։ Նրա ուժը կենտրոնացված է հովհարի մեջ։

Անիկրանոմիկա
խմբագրել

Սուպեր Նեյզերի մահից հետո Տոքսիկան վերցնում է Սուպեր Նեյզերի մնացորդնորը և բռնակցելով իրեն դառնում է Անիկրանոմիկան, որը հանդես է գալիս Սուպեր Նեյզերի կնոջ դերում։ Նա իրեն ներկայացնում է որպես ամենաուժեղ կին օրգ

Տոքսիկա և Ջիլդրաքս
խմբագրել

Տոքսիկան և Ջիլդրաքսը ընկերներ են սակայն օրգեր; Հիմնականում նրանք մնում են չեզոք և միայն կենդանացնում են մեռած օրգերի և կատարում տիրակալի հրամանները

Անիկագե
խմբագրել

Անիկագեն նինդիա օրգ էր։ Նա աչքի էր ընկնում իր ճարպկությամբ և խելամտությամբ։ Խելամիտ քայլերի շնորհիվ նա շահեց Մենդիլ օրգի և օրգերի տիրակալի վստահությունը

Զենակու
խմբագրել

Զենակուն դա Մերիքն էր՝ ապագա գայլ ռենջերը։ Երեք հազար տարի առաջ՝ պատերազմի ժամանակ նրան հետապնդում էր սուպեր Նեյզերը։ Նա ստիպված բացեց անիծված գերեզմանը և վերցրեց գայլի դիմակը։ Կրելով դա նա ստացավ աներևակայելի ուժ՝ որը և այդ շրջանում հաղթեց օրգերի հին տիրակալին։ Սակայն հաղթանակից հետո նա չկարողացավ ազատվել այդ դիմակից և վերածվեց չար մարտիկի։ Նրան բանտարկեցին և այլևս ազատ չարձակեցին մինչ երեք հազար տարվա լռանալը։ Երեք հազար տարի հետո նրան ազատեց սուպեր Նեյզերը շահադիտական նպատակներով, որը չիրականացավ։

Օրգերըբացասական կերպար մարմնավորող կերպարներե են, որոնք կռվում են իշխանության գլուխ կանգնելու համար։ Հասարակ օրգերից ամենանշանավորներն են՝ առյուծ վարժեցնող օրգը, երաժշտություն օրգը, մեքենա օրգը բոուլինգ օրգը, ցուրտ օրգ, արջ օրգ, ժամացույց օրգ, ուղղաթիռ օրգ, Յուգելլո, կառաոկե օրգ, լուսացույց օրգ, փոշեկուլ օրգ, զանգ օրգ, խաղալիք օրգ, ժամացույց օրգ, սամուրայ օրգ, ամուսնություն օրգ, մեռած օրգ, կապանքներ օրգ, ֆոտո օրգ, հեռախոս օրգ ...

Առյուծ վարժեցնող օրգ
խմբագրել

Առյուծ վարժեցնող օրգը կարողանում է իրեն ենթարկեցնել բոլոր կենդանի զորդերին և նույնիսկ մեգազորդներին։ Նա ի հայտ է գալիս 31 էպիզոդում։

Երաժշտություն օրգ
խմբագրել

Երաժշտություն օրգը կարողանում է իրեն ենթարկեցնել բոլորին՝ ֆլեյտայով նվագելով։ Ֆլեյտայի հնչյուններ հանելով նա կարողանում է ենթարկեցնել իրեն ամեն ոգ։ Նա ի հայտ է գալիս 29 էպիզոդում։

Յուգելլո
խմբագրել

Յուգելլոն Ջիլդրաքսի եղբայրն է։ Նա Ջիլդրաքսի հետ կազմում է կառնավալային խումբը և պայքարւմ ռենջերների դեմ։ Նա ի հայտ է գալիս 30 էպիզոդում։

Անիվ օրգ
խմբագրել

Անիվ օրգը կարողանում է գողանալ արքայադուստր Շելլային։ Սակայն նույն սերյայում ռենջերները ստանում են իրենց մոտոցիկլերը և հաղթում օրգին։ Նա ի հայտ է գալիս էպիզոդ 5-ում։

Ցուրտ օրգ
խմբագրել

Ցուրտ օրգի հայտնվելու շրջանը համընկնում է Ռետինեքսի ի հայտ գալու շրջանի հետ։ Ցուրտ օրգը սառեցնում է ռենջերների զորդերին, և այդ օրհասական պահին ռենջերներին օգնություն է ցույց տալիս Շելլան։ Նա ի հայտ է գալիս էպիզոդ 9-ում։

Սամուրայ օրգ
խմբագրել

Սամուրայ օրգը առաջացավ ԱՄՆ-ում գտնվող մի ճապոնացի սապուրայի ընտանիքում։ Այս օրգի դեմ հզոր դիմադրություն է ցույց տալիս Ալիսան։ Նա ի հայտ է գալիս էպիզոդ 21-ում։

Ֆոտո օրգ
խմբագրել

Ֆոտո օրգը կարողանում է իր տեսախցիկով նկարել և անհետացնել յուրաքանչյուր ոքի։ Նրա այդ հատկությամբ նա անտեսանելի է դարձնում դեղին ռենջերին։ Դեղին ռենջերին օգնության է հասնում Քոլը և փրկում նրան։ Նա ի հայտ է գալիս 3-րդ էպիզոդում։

Հեռախոս օրգ
խմբագրել

Հեռախոս օրգը կարողանում է իր ուլտրաձայնային ազդանշաններով իր կողմ ձգել աշխարհի բոլոր հեռախոսները։ Նա այդ հատկությամբ առաջինը վնաս է հասցնում Թեյլորին։ Նա ի հայտ է գալիս 6-րդ էպիզոդում։

Մուրճ օրգ
խմբագրել

Մուրճ օրգը կարողանում է "Хроно ловушка" բառը արտաբերելով ծուղակի մեջ գցել յուրաքանչյուրին, այնուհետև ուլտրաձայնային ազդանշաններ արձակելով խուճապի մատնել ռենջերներին։ Մուրճ օրգի թիրախը դառնում է կապույտ ռենջերը։ Այն սպանվում է կապույտ ռենջերի կողմից և սևի նախաձեռնությամբ։ Նա հայտնվում է 4 էպիզոդում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fernsehserien.de (գերմ.)

Արտաքին հղումներ

խմբագրել