Հեքյարի, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գտնվում էր նահանգի հարավային մասում։

Գավառ
Հեքյարի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
Այլ անվանումներԱղբակ, Էկյար, Խաքյար, Խեքյար, Հաքյար, Հեքիար, Հեքյար[1]
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն300 000 մարդ (1891)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Տեղաբնականունհեքյարցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Հեքյարիի սահմանը հյուսիսից կազմում էին Չուխի, արևմուտքից Կորդվաց, իսկ արևելքից՝ Զագրոսի լեռները։ Տարածքը հիմնականում հարթավայրային էր։ Գավառով հոսում է Մեծ Զաբ գետը։

Բնակչություն խմբագրել

XIX դարում բնակչության հիմնական մասը ասորիներն ու քրդերն էին։ Հայերը գլխավորապես կենտրոնացված էին Աղբակի գավառակում։ XIX դարի վերջին ուներ 42870 բնակիչ, որից 300-ը՝ հայերը, իսկ 1888 թվականին հայերի թիվը կազմում էր 10000։ Ըստ Վ. Քինեի տվյալների 1891 թվականին գավառն ուներ 300 000 բնակիչ, որից 15000-ը՝ հայեր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գավառի տարբեր վայրերում սփռված են հայկական հնություններ և հուշարձաններ, որոնց թվում է նաև Ս. Բարթուղեմեոս հայտնի վանքի ավերակները[1]։

Վարչական բաժանում խմբագրել

Գավառը բաժանված էր 11 գավառակների.

  • Աղբակ
  • Ամադիե
  • Գավառ
  • Համիդ
  • Մահմուդիե
  • Նորդուզ
  • Շամդինան
  • Շեբաբ
  • Չալ
  • Ջուլամերկ
  • Օրամարի

1897 թվականից հետո գավառն ուներ 6 գավառակ.[1]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 410

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն