Հեքիաթների աշխարհում (թանգարան)

«Հեքիաթների աշխարհում», մանկական թանգարան Սմոլենսկում, մտնում է Սմոլենսկի պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ։

Հեքիաթների աշխարհում (թանգարան)
Տեսակթանգարան
ԵրկիրՌուսաստան
ՎայրՍմոլենսկ
Հիմնադրվել է1992
Կայքsmolensk-museum.ru/catalog/v_mire_skazki/
Քարտեզ
Քարտեզ

Բացվել է 1992 թվականի դեկտեմբերին։ Գտնվում է Լենինի 15 հասցեում։ Զբաղեցնում է պատմական շենքի առաջին հարկը։ Հանդիսանում է պետական ենթակայության հաստատություն, մտնում է Սմոլենսկի պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ[1]։ Ցուցադրությունների ներկայացման տարածքը կազմում է 77,9 քառ. մետր, աշխատակիցները յոթն են, տարվա մեջ այցելուների միջին քանակը մոտ 9870 է։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանի ցուցադրական մասը բաղկացած է տարբեր թեմաներից, որոնք ներկայացնում են ռուսական ժողովրդական հեքիաթների և Ա. Պուշկինի հեքիաթների հայտնի տեսարաններ։ Բացի հեքիաթային հերոսներից, ցուցանմուշներում կան Սմոլենսկի թանգարան-արգելոցից առարկաներ` 1839 թվականի նախշազարդ սնդուկ, սահնակներ, սրբիչներ, հայտնի դիմկովյան, ֆիլիմոնյան, բոգորոդյան խաղալիքներ, ամանեղեն և այլն։

Շատ ցուցանմուշներ աշխատակիցների կողմից պատրաստվել են հատուկ մանկական ցուցադրության համար։ Թույլատրվում է դրանց ձեռք տալ և հետազոտել։ Սրահներում էքսկուրսիայի ժամանակ մասնակցում են հեքիաթների կենդանի հերոսներ` Բաբա-Յագան, Լեշին, գեղեցկուհի Վասիլիսան, որոնք այցելուներին ներգրավում են տարբեր խաղերի, մրցույթների մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Музеи и выставки мира. Музей «В мире сказки» (Россия)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել