Հեփթաղներ կամ սպիտակ հոներ, Պարսկաստանի հյուսիսարևելյան սահմաններին կից Բակտրիայում և նրանից հյուսիս ու արևելք բնակվող հոնական ցեղեր։ Հայկական աղբյուրներում հիշատակվում են նաև որպես քուշաններ։ Հաճախակի արշավանքներ էին ձեռնարկում դեպի Սասանյան Պարսկաստան։ Նրանց մայրաքաղաքն էր Բահլ քաղաքը (ներկայումս Բալխ)։ Արշավանքներ են ձեռնարկել նաև դեպի Հնդկաստան։

Հեփթաղների պետությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեփթաղներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 385