Հերսե (հուն․՝ Ἕρση), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում էր Բրետ Գլեդմանը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 17 ժամանակավոր անվանումը[1][3]։


Հերսե
(Յուպիտեր L)
Herse
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է27 փետրվար 2003[1] թ. (Բրետ Գլեդմանի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,4[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 097 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,200[2]
Սիդերիկ պարբերություն715,4 օր[2]
Թեքվածություն164,2° (խավարածրի հարթության նկատմամբ)
161° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Զանգված~1,5×1013 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Հերսեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 097 000 միլիոն կմ հեռավորության վրա, 715,4 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164,2° խավարածրի հարթության նկատմամբ (161° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,200 է[1][2]։

Հերսեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության ցողի աստվածուհի Հերսեի անունով, ով Զևսի և Սելենեի դուստրն էր[4]։ 2019 թվականին նույն դիցաբանական կերպարի անունով է անվանվել նաև Յուպիտերի LXXI - Հերսա արբանյակը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Daniel W. E. Green, IAUC 8116: Satellites of Jupiter and Saturn 2003 April 11 (discovery)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. Brian G. Marsden, MPEC 2003-G19: S/2003 J 17 2003 April 3 (discovery and ephemeris)
  4. Keightley, p. 55; Hard, p. 46; Alcman, Fragment 57.
  5. Planet and Satellite Names and Discoverers