Հերման Վան Ռոմպեյ (հոլ.՝ Herman Achille Van Rompuy[6], հոկտեմբերի 31, 1947(1947-10-31)[7][8][9][…], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիացի քաղաքական գործիչ, Բելգիայի նախկին վարչապետը, Եվրոպական խորհրդի առաջին նախագահը։

Հերման Վան Ռոմպեյ
Herman Van Roumpey
1-րդ Եվրամիության մշտական ներկայացուցիչ
Ստանձնեց պաշտոնը՝հունվարի 1, 2010
Կուսակցություն՝Christian Democratic and Flemish? և Եվրոպական ժողովրդական կուսակցություն
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 31, 1947
Ծննդավայր՝Էտերբեեկ, Բրյուսել, Բելգիա Բելգիա
Ամուսին ՝Geertrui Windels?
Երեխաներ՝Պիտեր Վան Ռոմպեյ
Դինաստիա՝Van Rompuy family?
Հայր՝Vic Van Rompuy?
Պարգևներ՝
Изображение автографа

Բելգիայի Քրիստոնեական դեմոկրատներ և ֆլամանդցիներ կուսակցությունը ներկայացնող վան Ռոմպեյը 2008 թվականի դեկտեմբերի 30-ից եղել է Բելգիայի 66-րդ վարչապետը մինչև Իվ Լետերմը (ով նաև նախորդում էր վան Ռոմպեյին) հաջորդեց նրան 2009 թվականի նոյեմբերի 25-ին։ Եվրամիության կառույցներից մեկը հանդիսացող Եվրոպական խորհրդի անդամները 2009 թվականի նոյեմբերի 19-ին[10] Վան Ռոմպեյին ընտրեցին Եվրոպական խորհրդի նախագահ[11]։ Նա պաշտոնավարեց 2009 թվականի դեկտեմբերի 1-ից 2012 թվականի մայիսի 31-ը[12][13], թեև պաշտոնապես նախագահի պարտականությունները ստանձնեց 2010 թվականի հունվարի 1-ին[14]։ 2012 թվականի մարտի 1-ին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով՝ պաշտոնապես՝ 2012 թվականի հունիսի 1-ից 2014 թվականի նոյեմբերի 30-ը[15]։

Վաղ տարիներ, կարիերա և ընտանիք խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Հերման Վան Ռոմպեյը ծնվել է Բրյուսելի Էտերբեեկ համայնքում՝ դոկտոր (ավելի ուշ՝ պրոֆեսոր) Վիկ վան Ռոմպեյի և Ջերմեյն Խեենսի ընտանիքում[16]։ Մինչև 1965 թվականը հաճախել է Բրյուսելի Սինտ Յան Բերխմանսկոլեխե քոլեջը, որտեղ լավ ուսումնասիրել է հին հունարեն և լատիներեն։ Դեռահաս տարիքում ռոք'ն'ռոլլի՝ հատկապես Էլվիս Փրեսլիի երկրպագու էր։ Այնուհետև սովորում է Լյովենի կաթոլիկ համալսարանում և ստանում փիլիսոփայության բակալավրի աստիճան (1968) և մագիստրոսի աստիճան՝ կիրառական տնտեսագիտության բնագավառում (1971)[17]։ 1972-1975 թվականներին աշխատել է Բելգիայի Կենտրոնական բանկում[18]։

1980-1987 թվականին դասավանդել է Անտվերպենի Հանդելսհոխեսխուլ համալսարանական քոլեջում, 1982 թվականից նաև Բրյուսելի Հոխեսխուլ համալսարանում[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Der Karlspreisträger 2014 Herman Van Rompuy (գերմ.)
  2. https://web.archive.org/web/20210628021906/https://duitslandinstituut.nl/artikel/159/europa-moet-weer-symbool-van-hoop-worden (նիդերլ.)
  3. https://archiv.prezident.sk/gasparovic/indexac24.html?rad-bieleho-dvojkriza-ii-trieda (словацк.)
  4. https://www.kobe-u.ac.jp/en/NEWS/info/2016_02_12_01.html
  5. https://kvab.be/nl/prijzen/gouden-penning
  6. «Herman Van Rompuy». Encyclopaedia Britannica. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Ray M. Encyclopædia Britannica
  8. Roglo — 1997. — ed. size: 9000000
  9. Munzinger Personen (գերմ.)
  10. «Tony Blair Has Dropped Out of the Race to be EU President as Herman Van Rompuy Gets the Nod». Sky News. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. «European Parliament announces new President and Foreign Affairs Minister». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. Implementation of the Treaty of Lisbon. European Council, 16 November 2009. Retrieved 6 January 2010 [1]
  13. "EU Lisbon Treaty comes into force", AFP (via Google News), 1 December 2009.
  14. Déclaration de Herman Van Rompuy, à l'issue du dîner des Chefs d'Etat ou de Gouvernement. Herman van Rompuy official website. Retrieved 6 October 2010. [2] Արխիվացված 2012-03-02 Wayback Machine(fr)
  15. «Van Rompuy re-elected for a second term». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  16. http://www.tinevanrompuy.be Short Tine Van Rompuy biography. Retrieved 11 January 2010 [3] Արխիվացված 2019-09-03 Wayback Machine(nl)
  17. 17,0 17,1 Herman Van Rompuy biography on the European Council website [4] Արխիվացված 2012-08-26 Wayback Machine. Retrieved 4 January 2010.
  18. «Bloomberg record on debt reduction of the Belgium's debt in the 90's and early 00's». 2009 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Վան Ռոմպեյ» հոդվածին։