Հետ վերցրեք գիշերը (անգլ.՝ Take Back the Night/Reclaim the Night) միջազգային բողոքի ակցիաներ են՝ ուղղված բռնաբարության և սեռական բռնության այլ ձևերի դեմ։

Պատմություն խմբագրել

«Վերադարձրեք գիշերը» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Աննա Փրայդի կողմից 1977 թվականին Պիթսբուրգում կանանց նկատմամբ բռնության դեմ ցույցի հիշատակի ընթերցման ժամանակ[1]։

Առաջին նման երթը տեղի է ունեցել Բելգիայում 1976 թվականի մարտին։ Այն վարել են Կանանց դեմ հանցագործությունների միջազգային տրիբունալի մասնակիցները[2]։ Նրանք մոմերը ձեռքներին երթով անցել են փողոցներով՝ բողոքելով կանանց նկատմամբ բռնության դեմ։ Նույն թվականին Հռոմում տեղի ունեցան այլ երթեր՝ ի պատասխան բռնաբարությունների կտրուկ աճին, 1977 թվականին Արևմտյան Գերմանիայում՝ պահանջելով «ազատ տեղաշարժվելու իրավունք, օր ու գիշեր առանց բռնաբարության կամ ոտնձգության սպառնալիքի», իսկ 1977 թվականի վերջին՝ Անգլիայի 11 քաղաքներում ի պատասխան Լիդսում Սաթքլիֆ Պիտերի կողմից 13 կանանց սպանության։ Միացյալ Նահանգներում 1978 թվականի նոյեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում կազմակերպվել է առաջին հայտնի «Վերադարձրեք գիշերը» երթը «Կանայք ընդդեմ բռնության պոռնոգրաֆիայում և լրատվամիջոցներում» ակտիվիստական խմբի կողմից։ Մասնակիցները երթով անցել են Սան Ֆրանցիսկոյի կարմիր լապտերների թաղամաս՝ ի նշան բռնաբարության և պոռնոգրաֆիայի դեմ բողոքի։

2006 թվականին Իպսուիչում տեղի ունեցավ «Վերադարձրեք գիշերը» երթը՝ ի պատասխան հինգ մարմնավաճառների սպանությունների։ Երթին մասնակցել է 200-300 մասնակից[3]։

Ակցիաներ խմբագրել

Բողոքի ակցիաները սովորաբար տեղի են ունենում հանրահավաքների, ցույցերի, երթերի տեսքով, բարձր կամ լուռ երթերով` վառված մոմերով։ Երթերին սովորաբար մասնակցում են միայն կանայք՝ ի նշան այն բանի, որ կանանց համար, առանց տղամարդկանց ուղեկցության, վտանգավոր է գիշերը փողոցում գտնվելը, ինչպես նաև ցույց տալու, որ կանայք միասնական կարող են դիմակայել բռնությանը և վախին։ Քաղաքականությունը դեմ է եղել և որոշ ակտիվիստներ պնդում են, որ սեռական բռնության արական սեռի զոհերը նույնպես պետք է մասնակցության իրավունք ունենան[4]։ Որոշ ակտիվիստներ կարծում են, որ «Վերադարձրեք գիշերը» բոլոր միջոցառումները պետք է բաց լինեն բոլոր սեռերի և նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել։

Քանի որ երթերը ծագել են որպես բողոքի ակցիա ընդդեմ կանանց մթության մեջ փողոցում գտնվող բռնության, դրանց նպատակն էր բարձրաձայնել այս խնդրի առկայության մասին և հասարակության ուշադրությունը հրավիրել դրա վրա՝ որպես կանխարգելիչ միջոց ապագա բռնության դեմ։

  Կանանց անընդհատ ասում են, որ պետք է շատ զգույշ լինեն և նախազգուշական միջոցներ ձեռնարկեն մութն ընկնելուց հետո փողոց դուրս գալիս։ Որոշ երկրներում նույնիսկ այսօր կանանց արգելվում է երեկոյան տնից դուրս գալ։ Այնպես որ, եթե մենք՝ կանայք, պայքարում ենք ազատության համար, ապա պետք է սկսել հենց սկզբից՝ պայքարելով ազատ տեղաշարժի համար, որը չենք ունեցել ու չունենք։ Մենք պետք է հասկանանք, որ ազատ տեղաշարժը ցանկացած ազատության առաջնային պայմանն է։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «http://research.umbc.edu/~korenman/wmst/takenite2.html». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. «www.everything2.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «Ipswich will Reclaim the Night». // UK Indymedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «For First Time, Men Will Join Full Take Back the Night March». Columbiaspectator.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.