Հետորոքրոմիա, աջ կամ ձախ աչքի ծիածանաթաղանթի տարբեր գույներ, կամ անհավասար գույնի բաշխում աչքերից մեկի ծիածանաթաղանթի մասում[1][2][3]։

Հետերոքրոմիա
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
ՀՄԴ-9364.53
ՀՄԴ-10H21.24
 Heterochromia Վիքիպահեստում

Առաջացման պատճառները խմբագրել

Հետերոքրոմիան հիմնականում դասակարգվում է որպես գենետիկ կամ ձեռքբերովի։ Դա մելանինի (գունանյութ) ավելցուկի կամ բացակայության արդյունք է։ Նաև այն անդրադառնում է մաշկի և մազածածկույթի տարբեր գույներ ստանալու վրա։ Աչքի գույնը հիմնականում որոշվում է մելանինի համակենտրոնացմամբ և բաշխմամբ։ Նորածինների աչքի գույնը հաճախ ավելի պայծառ է լինում, քան սովորականում, սակայն տարիքի հետ այն խամրում է։

Տեսակներ խմբագրել

Տարբերակում են ամբողջական կամ մասնակի հետերոքրոմիա։ Ամբողջականի դեպքում աչքերից մեկի գույնը ամբողջությամբ տարբերվում է մյուսից։ Մասնակի հետերոքրոմիայի դեպքում ծիածանաթաղանթի մի մասի գույնն է տարբերվում մնացած մասից։

Հետերոքրոմիան կենդանիների մոտ խմբագրել

Հետերոքրոմիան կենդանիների մոտ ավելի տարածված է։ Այն սովորաբար հանգեցնում է աչքերից մեկի կապույտ գույնին։ Աչքերի տարբեր գույնը հիմնականում հանդիպում է սպիտակամորթ կատուների շրջանում, կամ այն կատուների մոտ, որոնցում գերակշռում է սպիտակ գույնը։ Հիմնականում այդ ցեղատեսակին են պատկանում վանա կատուները և թուրքական անգորա ցեղատեսակին պատկանողները։ Ըստ լեգենդի՝ Մուհամեդի սիրելի կատուն՝ Մուիզզան, նույնպես ունեցել է աչքերի տարբեր գույներ։ Շների հետերոքրոմիան հիմնականում տարածված է սիբիրյան խասկի ցեղատեսակի մոտ։ Ամբողջական հետերոքրոմիա ունեցող ձիերը սովորաբար ունենում են մեկը՝ շագանակագույն, իսկ մյուսը՝ սպիտակ, կապույտ կամ մոխրագույն աչքեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Малая медицинская энциклопедия. 1991—96 гг.
  2. Большая Российская Энциклопедия. 1994 г.
  3. Большой толковый медицинский словарь. 2001 г.