Հետահար մուրճ կամ հանքահատ մուրճ, հարվածային գործողության ձեռքի մեխանիկական գործիք։ Օգտագործվում է միջին կարծրություն ունեցող նյութերի փխրունացնելու և կոտրելու նպատակով, օրինակ՝ նստվածքային ապարի, ասֆալտի, բետոնային կառուցվածքների և այլն։

Հետահար մուրճ

Հաղորդակի տեսակով տարբերակում են՝

  1. օդի ճնշմամբ գորքող (օդաճնշական), ճնշակից եկող օդը աշխատանքի է դնում հաղորդակը
  2. էլեկտրական, էլեկտրական էներգիան վերափոխելով մեխանիկականի
  3. բենզինային, մուրճի պատյանի մեջ գտնվող ներքին այրման շարժիչի օգտագործմամբ
  4. հիդրավլիկ, հեղուկի ճնշմամբ գործող։

Հանքահատ մուրճի առաջին հաստոցային տարբերակի գյուտը արել է իտալացի ինժեներ Ժերմեն Սոմեյեն (Germain Sommeiller)1850-ականների վերջին։

Օդաճնշական հաղորդակի գործողության սկզբունքը

Մեծ տարածում ունի խտացված օդով (4-5 կգ/սմ² ճնշմամբ) աշխատող հետահար մուրճը։ Աշխատանքի սկզբունքն այն է, որ մխոց-զարկանը կատարելով ետադարձ-համընթաց շարժում՝ մեկ րոպեում 1300-1500 հարված է հասցնում տեգին, ստիպելով նրան խրվել ապարի մեջ և քայքայել այն։ Տարբերում են թեթև (5-7 կգ), միջին (7-10 կգ) և ծանր (10-13 կգ) հետահար մուրճեր։

Ժերման Սոմեյեի ապար հորատող օդաճնշական մեքենան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետահար մուրճ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 371