Հեսիոդոս[3], մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր գրող, «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմների հեղինակ։

Հեսիոդոս
հին հունարեն՝ Ἡσίοδος
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 776[1]
ԾննդավայրCyme, Իզմիրի մարզ, Թուրքիա[2]
Մահվան վայրAscra, Հունաստան
ՔաղաքացիությունCyme
Մայրենի լեզուհին հունարեն
ԵրկերԹեոգոնիա, Աշխատանք և օրեր և Catalogue of Women?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, Ռապսոդներ և առասպելագիր
 Hesiod Վիքիպահեստում

Կենսագրական տվյալներ խմբագրել

Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են։ Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը։ Հոր մահից հետո ժառանգությունը կիսելիս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր՝ Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլել է եղբոր բաժնի հիմնական մասը։ Հետագայում վատնելով իր ունեցվածքը՝ Պերսեսը դիմել է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանք և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով։

Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ։ «Թեոգոնիայում» նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում։

Ստեղծագործությունները խմբագրել

 
16th century manuscript of Theogeny

Հեսիոդոսի գրվածքները թեև իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի «Իլիականին» ու «Ոդիսականին», սակայն դրանք անտիկ գրականության փայլուն նմուշներ են՝ օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ։

Թեոգոնիա խմբագրել

«Թեոգոնիա» (հուն․՝ Θεογονία, «աստվածների ծագումնաբանություն»), պոետիկ ստեղծագործություն Հեսիոդոսի (մ.թ.ա. 78 դդ.), առաջիններից մեկն է հին հունական դիցաբանական պոեմ, որոնք հայտնի են դարձել եվրոպական գրականությունում։ Գեղարվեստական տեսանկյունից «Թեոգոնիա»-ն շատ է զիջում «Ոդիսականին» և «Իլիականին»։

«Թեոգոնիայում» Հեսիոդոսը համակարգված ձևով ներկայացնում է հին հունական առասպելները աշխարհի ծագման մասին, հունական աստվածների ծննդաբանությունը։ Իրենց գեղարվեստական արժանիքներով հատկապես աչքի է ընկնում հեղինակի կողմից աստվածների ու տիտանների պայքարի, Տիփոնի հետ Զևսի կռվի նկարագրությունը և այլ դրվագներ։

Կենցաղային իմաստով «Թեոգոնիան» հանդիսանում է աստվածների տոհմաբանության և ծագումնաբանության վերաբերյալ ընկալման և հավատալիքների ամբողջություն է։

Հեսիոդոսի պոեմը սկսում է մուսաներին դիմելով, այնուհետև սկսում է աշխարհածնության վերաբերյալ պատմությունը, տիտանների, աստված-օլիմպացիներ և հերոսների մասին։

Հեսիոդոսի պոեմների հայերեն թարգմանությունը խմբագրել

Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից՝ հրատարակվելով 1990 թ.՝ «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Гезиод (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 238.
  2. Любкер Ф. Κύμη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 364.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսիոդոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 369  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 169