Հեռագրակայան (ռուս.՝ Телеграфная станция, նաև՝ Կայսերական հեռագրակայան, Պալատական հեռագրակայան, ռուս.՝ Императорская телеграфная станция, Дворцовая телеграфная станция), պատմական շենք և թանգարան Պետերհոֆում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։ Կառուցվել է 1858 թվականին։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[1]։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի պողոտայում (տուն 3), Ալեքսանդրիա զբոսայգու սահմանին։

Հեռագրակայան
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊետերգոֆ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պետերհոֆի հեռագրակայանը պատկանել է Կրոնշտադտի գծին (կապել է Պետերբուրգը Կրոնշտադտի հետ՝ Պետերհոֆի և Օրանիենբաումի միջոցով)։ Գիծը բացվել է 1853 թվականին։ Սկզբնապես Պետերհոֆում հեռագրակայանը տեղակայվել է գործունեությունը դադարեցրած օպտիկական հեռագրակայանի աշտարակում, որը գտնվում էր Ֆիննական ծոցի ափին, որտեղ ավելի ուշ տեղակայվել է կայսերական ընտանիքի Ստորին ամառանոցը։ Բայց ժամանակի ընթացքում հեռագրային սարքերի քանակն ավելացել է, և պահանջվել է նոր շենք, որը կառուցվել է 1858 թվականին ճարտարապետ Անդրեյ Շտակենշնեյդերի նախագծով։ Նոր կայանն աշխատանքը սկսել է 1859 թվականի մայիսի 15-ին։ Շենքն ուներ տարբեր մուտքեր. սովորական մարդկանց համար՝ Պետերբուրգի փողոցի (Սանկտ Պետերբուրգի պողոտա) կողմից, և կայսերական հեռագրերի համար՝ զբոսայգու կողմից[2][3]։

Շենքը վերակառուցվել է, սակայն 21-րդ դարում վերականգնվել է սկզբնական տեսքով, իսկ 2011 թվականին այնտեղ բացվել է թանգարան։ Այն ունի 10 ցուցասրահ։ Ներկայացված են հեռագրային սարքեր, հեռագրերի նմուշներ, վերստեղծված է տարածքների ներսույթը, այդ թվում՝ պետի աշխատասենյակը, խոհանոցը, սառցապահարանը[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքը կառուցվել է գոթիկայի տարրերի, մասնավորապես՝ պատուհանների սլաքաձև ապակեկալների  օգտագործումով։ Միաժամանակ առկա է եղել այն ժամանակ նորաձև գյուղական շինության նմանությամբ ոճավորումը։ Օրինակ, տանիքը նախշված էր ծղոտե ծածկի նմանությամբ։ Երկրորդ հարկում տեղակայված էին շուրջօրյա հերթապահող հեռագրավարների և ցրիչների քնասենյակները[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящихся в г. Санкт-Петербурге.
  2. 2,0 2,1 2,2 «Телеграфная станция». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  3. 3,0 3,1 «Дворцовая телеграфная станция». Государственный музей-заповедник Петергоф. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.

Հղումներ խմբագրել

«Телеграфная станция». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.