Հենրի II Պլանտագենետ (անգլ.՝ Henry II Curtmantle, մարտի 5, 1133, Լե Ման[1] - հուլիսի 6, 1189, Շինոն դղյակ, Շինոն[2]), Անգլիայի թագավոր Պլանատեգենետների հարստությունից։ Նաև Անժույի կոմս, Ֆրանսիայի ամենախոշոր ավատատերերից մեկը։ Հորից նրան բաժին հասան Ֆրանսիայի արևմտյան հողերը՝ Մենը, Անժուն, Տուրենը և Պուատուն։ Բացի այդ, դքսուհի Էլեոնորա Աքվիտանացու հետ ամուսնության արդյունքում նրան անցավ նաև Ֆրանսիայի հարավարևմտյան մասը։ Անգլիայի թագավոր դառնալուց հետո Հենրի Պլանտագենետին բաժին հասավ նաև Նորմանդիան։ Պլանտագենետի կալվածքները, այսպիսով, ընդգրկում էին ֆրանսիական հողերը, որոնց համար նա վասսալական երդում էր տվել Ֆրանսիայի թագավորին, և Անգլիան։

Հենրի II Պլանտագենետ
Ծնվել է՝մարտի 5, 1133
ԾննդավայրԼե Ման[1]
Մահացել է՝հուլիսի 6, 1189 (56 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՇինոն դղյակ, Շինոն[2]
Ֆոնտեվրո
Երկիր Անգլիայի թագավորություն[3][4]
ՏոհմՊլանտագենետներ, Angevins? և Նորմանդիայի հարստություն
միապետ
ՀայրԺոֆրուա V Պլանտագենետ[5]
ՄայրՄաթիլդա[5]
ԵրեխաներԺոֆրուա[6], Վիլյամ[6], Հենրի Երիտասարդ[5], Ռիչարդ I Առյուծասիրտ[5], Ջեֆրի I Պլանտագենետ, Մաթիլդա Պլանտագենետ[5], Էլեոնորա Պլանտագենետ[5], Յոհաննա, Հովհան Անհողին[5], Վիլյամ Երկարաթուր, Մորգան, Morgan of Beverley?[6], Peter (?)?[6], daughter d'Anjou?[6], Matilda of Barking?[6], Hugh of Wells?[6], Richard (?)?[6] և child of England?[6]

Իր թագավորության ընթացքում Հենրի II-ը, հենվելով ասպետների և քաղաքացիների վրա, պայքարել է ուժեղ կենտրոնական իշխանության համար։ Նրա անցկացրած բարեփոխումներն ունեին մեկ հիմնական նպատակ՝ սահմանափակել ֆեոդալների (բարոնների) իշխանությունը և ամրապնդել կենտրոնական (թագավորական) իշխանությունը։

Հենրի II-ը ձգտել է տարածել իր իշխանությունը նաև եկեղեցու վրա, ինչի պատճառով ընդհարվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեկետի հետ, ով մինչև արքեպիսկոպոս դառնալը զբաղեցնում էր կանցլերի պաշտոնը։ Հենրի II-ի և Թոմաս Բեկետի միջև պայքարն ավարտվում է 1170 թ. դեկտեմբերի 29-ին Քենթերբերիի տաճարում վերջինիս սպանությամբ։

1176 թ. ընդլայնել է թագավորական դատարանների իրավունքները, մտցրել է ամբողջ երկրի համար միասնական քրեական օրենսգիրք։ 1181 թ. ընդունվում է օրենք, որով երկրի ամբողջ ազատ բնակչությանը պարտավորեցվում էր ունենալ զենք՝ ֆինանսական միջոցների համապատասխան։

Հենրի II-ն ունեցել է 4 որդի՝ Հենրի, Ռիչարդ, ժոֆրուա և Ջոն անուններով։ 1173 թ. ավագ որդին՝ Հենրին, խռովություն բարձրացրեց հոր դեմ, իսկ երբ խռվությունն անհաջողության մատնվեց, փախուստի դիմեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ի մոտ։ Քիչ անց նրան միանում են նաև Ռիչարդը և Ժոֆրուան։ Խռովարարներին աջակցում էր նրանց մայրը՝ Էլեոնորա Աքվիտանացին, ում հաջողվում է Հենրի II-ի դեմ ապստամբություն բարձրացնել ֆրանսիական կալվածքներում։ Հենրի II-ը հրամայում է բանտարկել իր կնոջը։ Էլեոնորան մնում է բանտում մինչև Հենրի II-ի մահը։

Սակայն Անգլիայում քաղաքական վիճակը կայուն էր, ինչը թույլ տվեց Հենրի II-ին ճնշել խռովությունը ֆրանսիական կալվածքներում։ Դրությունը նորից է վատանում, երբ Ֆրանսիայի թագավոր է դառնում Ֆիլիպ II Օգոստոսը, ով ձգտում էր բռնագրավել Հենրի II-ին պատկանող ֆրանսիական կալվածքները։ 1189 թ. Հենրի II-ը մահանում է։ Անգլիայի գահն անցնում է Ռիչարդին։

Հենրիխ II Պլանտագենետի գրաված տարածքները

Անգլիայի միավորման սկիզբը 5-րդ դարում Բրիտանիայում հաստատված անգլոսաքսոնական ցեղերի ստեղծած թագավորությունները 829 թվականին միավորվեցին մեկ պետության մեջ։ Անգլիայի հետագա զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցավ նորմանական նվաճումը։ 1066 թվականին Նորմանդիայի դուքս Վիլհելմը նվաճեց Անգլիան և իրեն հռչակեց Անգլիայի թագավոր (1066–1087)՝ ստանալով Նվաճող մականունը։ Անգլիայում թագավորական իշխանության ամրապնդման համար կարևոր նշանակություն ունեցավ 1086 թվականին անցկացված համաանգլիական հողային ցուցակագրումը։ Ցուցակագրումը երկու նպատակ ուներ. թագավորը ցանկանում էր պարզել իր վասալներին պատկանող հողատարածքների չափերը, որպեսզի համապատասխանաբար ճշգրտեր հարկերի և ծառայությունների չափերը։ Անգլիայի նվաճմանը զուգահեռ, եկվորներն սկսեցին բռնագրավել անգլոսաքսոնական խոշոր հողատերերի հողերը։

Հողը բաժանվում էր աստիճանաբար, ուստի նորմանական բարոնների հողատարածքները ցրված էին տարբեր կոմսություններում։ Այդ պատճառով Անգլիայում տարածքային խոշոր իշխանություններ չստեղծվեցին, ինչպես Գերմանիայում և Ֆրանսիայում։ Վիլհելմը ծառայություն էր պահանջում ոչ միայն իր անմիջական վասալներից՝ բարոններից, այլև սրանց վասալներից։ Թագավորական իշխանության ամրապնդման համար Վիլհելմն անցկացրեց նաև մի շարք բարեփոխումներ։ Երկիրը բաժանվեց կոմսությունների, որոնք կառավարելու համար թագավորը նշանակում էր կառավարիչ՝ շերիֆ։ Նա էր տնօրինում կոմսության վարչական և դատական գործերը, հավաքում էր հարկերը։ 1135 թվականին նորմանական արքայատունը դադարեց գոյություն ունենալուց։ Գահի համար տարբեր խմբավորումների միջև պայքարը տևեց 20 տարի։

Հենրիխ II Պլանտագենետ

Ի վերջո 1154 թվականին թագավոր ընտրվեց ֆրանսիական Անժուի կոմս Հենրի II Պլանտագենետը (1154–1189)։ Անգլիական թագավորության կազմի մեջ մտան Անժուի կոմսերին պատկանող տարածքները, մասնավորապես՝ Պուատիե քաղաքը։ Հենրին ամուսնացավ Էլեոնորա Աքվիտանացու հետ, և Աքվիտանիայի դքսությունը ևս անցավ Անգլիային։ Այսպես Անգլիան դարձավ Պլանտագենետների տերություն, որը հաճախ անվանում էին Անժուի կայսրություն։ Պետության կենտրոնացման համար Հենրիխ II–ն անցկացրեց բարեփոխումներ։ Ձգտելով ընդլայնել թագավորական դատարանների իրավունքները՝ նա կատարեց դատական բարեփոխում։ Յուրաքանչյուր ազատ մարդ, որոշակի գումար վճարելով, կարող էր իր դատական գործը ավատատիրական դատարանից տեղափոխել թագավորական դատարան։ Այստեղ գործը քննվում էր երդվյալ ատենակալների ներկայությամբ։ Թագավորական կուրիան դարձավ բարձրագույն դատական մարմին։ Թագավորական դատարանների համար մշակվեցին միասնական համապետական օրենքներ։ Հենրի II–ը կատարեց նաև ռազմական բարեփոխում։ Թագավորի օգտին վասալների ռազմական ծառայության ժամկետը կրճատվեց։ Մնացած ժամկետի համար վասալը պարտավոր էր վճարել հատուկ հարկ։ Այսպես թուլանում էր թագավորի կախումը բարոններից և մյուս վասալներից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 353