Հենրի Բրուկս Ադամս (անգլ.՝ Henry Brooks Adams; փետրվարի 16, 1838(1838-02-16)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[2] - մարտի 27, 1918(1918-03-27)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]), ամերիկացի գրող և պատմաբան։ Առավել հայտնի է նրա «Հենրի Ադամսի դաստիարակությունը» ինքնակենսագրական գիրքը։

Հենրի Ադամս
անգլ.՝ Henry Brooks Adams
Ծնվել էփետրվարի 16, 1838(1838-02-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[2]
Վախճանվել էմարտի 27, 1918(1918-03-27)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]
ԳերեզմանAdams Memorial
Գրական անունFrances Snow Compton
Մասնագիտությունլրագրող, վիպասան, նոր ժամանակաշրջանի պատմաբան, պատմաբան, գրող, մաթեմատիկոս, քարտուղար, խմբագիր և արվեստագետ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունՀարվարդի համալսարան[2] և HU Berlin
Ուշագրավ աշխատանքներThe Education of Henry Adams?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa, Ամերիկայի հնավաճառության միություն և Ամերիկյան պատմական ասոցիացիա
ԱշխատավայրՀարվարդի համալսարան[2][4], Չարլզ Ֆերնսիս Ադամս[4] և North American Review?[4]
Պարգևներ
ԱմուսինMarian Hooper Adams?[6]
ԱզգականներՋոն Քուինսի Ադամս
Հենրի Ադամս Վիքիքաղվածքում
 Henry Adams Վիքիպահեստում

Պատանեկություն խմբագրել

Ծնվել է Բոստոնում, Չարլզ Ֆրենսիս Ադամսի (1807-1886) և Աբիգեյլ Բրուկսի (1808-1889) ընտանիքում։ Ադամսների ընտանիքը Ամերիկային երկու նախագահ է տվել։ Գրողի նախապապ Ջոն Ադամսը եղել է ԱՄՆ-ի երկրորդ նախագահը, պապը՝ Ջոն Քվինսի Ադամսը, որը մահացել է, երբ տղան դարձել է տասը տարեկան, եղել է ԱՄՆ-ի վեցերորդ նախագահը, իսկ ավելի վաղ Ռուսաստանում առաջին ամերիկյան դեսպանորդը։

1858 թվականին Հարվարդի համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Եվրոպա՝ Բեռլինի համալսարանում քաղաքացիական իրավունքնեի մասին դասախոսություններ լսելու, և երկու տարի շրջագայել Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Իտալիայում և Ֆրանսիայում։

Քաղաքացիական պատերազմի տարիներ խմբագրել

1860 թվականի աշնանը վերադառնալով ԱՄՆ՝ Հենրի Ադամսը դարձել է իր կոնգրեսմեն հոր քարտուղարը, որն այն ժամանակ ձգտում էր փոխզիջում գտնել, որը թույլ կտար պահպանել Հյուսիս-ամերիկյան նահանգների միությունը։

Քաղաքացիական պատերազմի նախօրեին՝ 1861 թվականի մարտի 19-ին, նախագահ Լինքոլնը Չարլզ Ֆրենսիս Ադամսին դեսպան է նշանակել Անգլիայում։ Հայրը որդուն, որպես մասնավոր քարտուղար իր հետ տարել է Լոնդոն։ Հենրի Ադամսը նույնպես դարձել է լոնդոնյան «Նյու Յորք Թայմս»-ի անանուն թղթակից։

Անգլիական կառավարությունը, պաշտոնապես չեզոքություն հայտարարելով, իրականում հարավային նահանգները ճանաչել է պատերազմող կողմ և աջակցություն ցուցաբերել նրանց, ինչը Չարլզ Ֆրենսիս Ադամսի առաքելությունը չափազանց բարդ և պատասխանատու է դարձրել։

Անգլիայում գտնվելու ընթացքում Հենրի Ադամսը ծանոթացել է ժամանակի շատ նշանավոր մարդկանց հետ, հանդիպել երկրաբան Չարլզ Լայելին, զրուցել տնտեսագետ Ջոն Ստյուարտ Միլլի, գրողներ՝ Չարլզ Դիքենսի, Ռոբերտ Բրաունինգի, Ալջերնոն Սուինբերի հետ։

Պատմաբան և մտավորական խմբագրել

1868 թվականին Հենրի Ադամսը վերադարձել է Միացյալ Նահանգներ և, տեղափոխվելով Վաշինգտոն, սկսել է աշխատել որպես լրագրող։ Ադամսը իրեն նկարագրել է որպես ավանդապաշտ մարդ, որը ձգտել է 17-րդ և 18-րդ դարերի ժողովրդավարական իդեալին։ Նախագահ Հրանտի և նրա իրավահաջորդների վարչակազմի կոռուպցիան ցնցել է Ադամսին, ինչի մասին նա գրել է հետագայում։

1870 թվականին Ադամսը Հարվարդում նշանակվել է միջնադարյան պատմության պրոֆեսորի պաշտոնում, որը նա զբաղեցրել է մինչև 1877 թվականի իր վաղաժամկետ թոշակի անցնելը։ Ենթադրվում է, որ Ադամսը առաջինն է (1874-1876), որը պատմական աշխատանք է կատարել Միացյալ Նահանգներում։ Նրա ուսանողների թվում է եղել Հենրի Կաբոտ Լոջը, որը հետագայում սերտորեն համագործակցել է Ադամսի հետ։

1872 թվականի հունիսի 27-ին Ադամսն ամուսնացել է Քլիվեր Հոփերի հետ Բոստոնում, և նրանք իրենց մեղրամիսն անցկացրել են Եվրոպայում։ Եվրոպայից վերադառնալուն պես նա վերադարձել է Հարվարդի իր աշխատանքին, իսկ Բոստոնում գտնվող նրանց տունը իրենց ընկերների և ծանոթների համար դարձել է հավաքատեղի։ 1877 թվականին իր կնոջ հետ տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ նրանց տունը դարձել է հասարակական կյանքի կենտրոն։ Ադամսն աշխատել է Վաշինգտոնում որպես լրագրող, և շարունակել աշխատել որպես պատմաբան։

Ադամսին են պատկանում Ալբերտ Գալաթինի, նախագահ Ջեֆերսոնի հետ աշխատած ֆինանսների նախարարի (1879), Վիրջինիայից քաղաքական գործիչ Ջոն Ռենդոլֆի (1882), բանաստեղծ Ջոն Քեբոտ Լոջի (1911) կենսագրությունները, պատմության և քաղաքականության վերաբերյալ հոդվածները։ Սակայն որպես պատմաբան Ադամսը ճանաչում է ձեռք բերել իր «Միացյալ Նահանգների պատմությունը Ջեֆերսոնի և Մեդիսոնի օրոք» (1889-1891) աշխատությունից հետո, որի թողարկումից հետո նա ընտրվել է ամերիկյան պատմական ասոցիացիայի նախագահ (1894)։

1880-ականներին Ադամսը գրել է երկու վեպ։ Անանուն հրատարակված «Ժողովրդավարություն» (1880) վեպում (Ադամսի հեղինակությունը հայտնի է դարձել միայն նրա մահից հետո), ցույց է տրված Վաշինգտոնի իշխանությունների կոռուպցիան և նկարագրվում են Սպիտակ տան կյանքի իրական փաստերը։ Վեպը սիրված է եղել ժամանակակիցների շրջանում։ Երկրորդ վեպը, որը հրատարակվել է Ֆրենսիս Սնոու Քոմփթոն կեղծանունով, «Էսթեր»-ն է (1884)։

1885 թվականի դեկտեմբերի 6-ին նրա կինը՝ Քլիվերը, ինքնասպանություն է գործել։ Նրա մահից հետո Ադամսը ամառային հանգիստն անցկացրել է Փարիզում, իսկ ձմեռը՝ Վաշինգտոնում։

1904 թվականին Ադամսը մասնավոր կերպով հրատարակել է «Մոն Սեն-Միշել և Շարտեր» գիրքը՝ արտահայտելով իր տպավորությունները Արևմտյան Ֆրանսիա կատարած իր ճանապարհորդության մասին, իր հիացմունքը Շարտրա տաճարի խճապակիների, գոթական ճարտարապետության մասին և գնահատելով միջնադարը՝ որպես աշխարհի խորհրդանշական արտահայտության միասնություն։ Գիրքը հրապարակվել է 1913 թվականին Ամերիկացի հայտնի ճարտարապետ Ռալֆ Ադամս Կրեմի առաջարկով՝ Ամերիկյան Ճարտարապետների ինստիտուտի աջակցությամբ։

Հենրի Ադամսի ինքնակենսագրական գիրքը հրատարակվել է Ադամսի կողմից 1907 թվականին՝ ընկերների և ծանոթների համար փոքրիկ մասնավոր համարում։ 1909 թվականի նոյեմբերին Թեյլորին ուղղված նամակում Ադամսը հետևյալ նկատառումն է ունեցել. «Գրքի բոլոր օրինակները պետք է վերադարձնեին ինձ ուղղումների համար, բայց քանի որ ժամանակն անցնում է, ես ավելի ու ավելի եմ կասկածում, թե արդյոք պետք է այդ ուղղումները կատարել։ Չէ որ այս գրքի միակ նպատակը ինքն իրեն դաստիարակելն էր…»: Ադամսի մահվանից հետո «Մասաչուսեթս» պատմական ընկերությունը հրատարակել է «Հենրի Ադամսի կրթությունը» և հասանելի է դարձել լայն հասարակությանը։

Հենրի Ադամսը մահացել է 80 տարեկան հասակում Վաշինգտոնում և թաղված է կնոջ կողքին՝ Վաշինգտոնի Ռոք Քրեյք գերեզմանատանը։

Թերմոդինամիկայի երկրորդ օրենք խմբագրել

1910 թվականին Ադամսը տպել է փոքր տպաքանակով «Նամակ ամերիկյան պատմության ուսուցիչներին» աշխատությունը, որը բաժանել է համալսարանական գրադարաններին ու պատմության դասախոսներին, որում նա առաջարկել է պատմության տեսություն՝ հիմնված ջերմոդինամիկայի երկրորդ օրենքի և էնդոպիայի սկզբունքի վրա։ Ադամսը մարդկության պատմության մոդելավորման համար օգտագործել է Քլաուզիուսի, Հելմհոլցի և Ուիլյամ Թոմսոնի դինամիկ համակարգերի ֆիզիկան։

Ադամսը շատ փորձեր է արել պատասխանել իր տեսության քննադատությանը իր գիտական գործընկերներից, սակայն աշխատանքը կիսատ է մնացել մինչև իր մահը և հրատարակվել է հետմահու (1919)։

Արագացման օրենք խմբագրել

Ադամսը՝ «Արագացման մասին օրենքը» հոդվածում գրում է. «Կոպիտ ասած, ածխի համաշխարհային արտադրությունը կրկնապատկվում էր յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ՝ 1840-1900 թվականներին։ Խոսքը ոչ թե քանակի, այլ թողարկված էլեկտրաէներգիայի մասին է, քանի որ 1900 թվականին մեկ տոննա ածուխից կարող էր ստացվել երեք-չորս անգամ ավելի շատ էներգիա, քան 1840 թվականին»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ադամս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ադամս» հոդվածին։