Հենրիխ Բրուն (գերմ.՝ Heinrich Brunn, հունվարի 23, 1822(1822-01-23)[1][2][3], Wörlitz, Oranienbaum-Wörlitz, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա - հուլիսի 23, 1894(1894-07-23)[1][2][3], Շլիրզե, Միսբախ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն), գերմանացի հնագետ։

Հենրիխ Բրուն
գերմ.՝ Heinrich Brunn
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1822(1822-01-23)[1][2][3]
ԾննդավայրWörlitz, Oranienbaum-Wörlitz, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
Մահացել էհուլիսի 23, 1894(1894-07-23)[1][2][3] (72 տարեկան)
Մահվան վայրՇլիրզե, Միսբախ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
ԳերեզմանAlter Nordfriedhof
Քաղաքացիություն Duchy of Anhalt
ԿրթությունԲոննի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, դասական հնագետ և արվեստագետ
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ԱնդամությունCorps Palatia Bonn?, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներHermann Brunn?
 Heinrich Brunn Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1822 թվականի հունվարի 23-ին, Վյորլիցում։

Հենրիխ Բրունը շատ է ճամփորդել Իտալիայում և տարբեր վայրերում ցրված նյութեր է հավաքել Մոմզենի ու Ռիչլի կողմից արված արձանագրությունների մասին պատմող մեծ աշխատության համար, 1854-1856 թվականներին եղել է Բոնի համալսարանի գրադարանի պրիվատ-դոցենտ և հսկիչ։ 1866 թվականի վերջին Հռոմի Հնագիտական ինստիտուտում զբաղեցրել է քարտուղարի պաշտոնը։ Գենցենի հետ համագործակցության արդյուքնում նրան հաջողվել է բարձրացնել այդ հաստատության գիտական աստիճանը և դարձնել այն երիտասարդ հնագետների կրթական կենտրոն։

1865 թվականից Բրունը եղել է Մյունխենի համալսարանի հնագիտության պրոֆեսոր և դրամագիտության կաբինետի կոնստերվատոր, իսկ 1868 թվականից եղել է Մյունխենում Լյուդվիգ առաջին թագավորի ծաղկամանների հավաքածուի կոնսերվատորը։

Հենրիխ Բրունը մահացել է 1894 թվականի հուլիսի 23-ին, Շլիրզեում։

Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի` Բրունը 19-րդ դարի հնագիտության նշանավոր ներկայացուցիչներից մեկն է, որը հիմնվել է ստեղծագործության գեղարվեստական մոտիվների ու ոճի վրա` փորձելով բացահայտել արվեստի հուշարձանների պատմամշակութային նշանակությունը։ Հունական գեղանկարչության ու էտրուսկյան արվեստի պատմությունը ստեղծվել է գրեթե բացառապես նրա աշխատանքների շնորհիվ։

Աշխատանքներ խմբագրել

  • «Geschichte der griech. Künstler» (2 т., Շտուտգարտ, 1853—59),
  • «I rilievi delle urne etrusche» (т. I, Հռոմ, 1870),
  • «Die Kunst bei Homer» (Մյունխեն, 1871).

Ինչպես նաև շատ հոդվածներ է հեղինակել Հնագիտության համալսարանի, Բավարիայի գիտությունների ակադեմիայի պարբերականների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. Deutsche Nationalbibliothek Record #116777273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

  • «Հենրիխ Բրուն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Բրուն» հոդվածին։