Հենոց, մեքենայի հիմնական, որպես կանոն, անշարժ մաս, որի վրա տեղակայում և որի վրայով տեղաշարժվում են մեքենայի մյուս հանգույցները։ Հանգույցների տեղաշարժման համար կան ուղղորդիչներ։ Հենոցն իր վրա է կրում մեքենայի դետալների ու հանգույցների ճիգերը, ամրակապվում է հիմքին։ Ձուլում են թուջից կամ ստանում (սակավ) ցածրածխածնային պողպատների եռակցումով։ Ունի բարդ, հաճախ արկղի ձև, միջնորմերով, կողերով և պատուհաններով։ Խոշոր հենոցները կազմովի են։ Առավել բնորոշ են մետաղահատ հաստոցների և մամլիչների հենոցները։ Հենոցներին ներկայացվող հիմնական պահանջներն են՝ ուղղորդիչների մեծ կոշտությունը, թրթռակայունությունը, ճշգրտությունը և մաշակայունությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 353