Հենդրիկ Զիգվարտ (գերմ.՝ Jendrik Sigwart, օգոստոսի 27, 1994(1994-08-27), Volksdorf, Վանդսբեկ, Համբուրգ, Գերմանիա), գերմանացի երգիչ, երգահան և թատրոնի դերասան, «I Don't Feel Hate» երգով ներկայացրել է Գերմանիան Ռոտերդամում կայացած Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում։

Հենդրիկ Զիգվարտ
գերմ.՝ Jendrik Sigwart
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1994(1994-08-27) (29 տարեկան)
ԾննդավայրVolksdorf, Վանդսբեկ, Համբուրգ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունOsnabrück University of Applied Sciences?
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և թատրոնի դերասան
Կայքjendriksworld.com
 Jendrik Sigwart Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զիգվարտը ծնվել է Համբուրգում, ունի չորս քույր և եղբայր։ Դեռահաս տարիքում սովորել է դաշնամուր և ջութակ, որից հետո Օսնաբրյուքի համալսարանի երաժշտական բաժնում ուսումնասիրել է մյուզիքլ և վոկալ մանկավարժություն։ Ուսման ընթացքում նա ելույթ է ունեցել տարբեր մյուզիքլներում, այդ թվում՝ «Իմ գեղեցկուհին», «Մազերի լաք» և «Պիտեր Պենը»։ Նա նաև երգեր է գրում, որոնք տեղադրում է ՅուԹյուբում։ Նրա երաժշտության մեջ կարևոր տեղ է գրավում ուկուլելե երաժշտական գործիքը։ 2020 թվականի դեկտեմբերին ներկայացրել է իր երեք երգերը բարեգործական համերգին, որից ստացված հասույթը փոխանցվել է Մորիայի ճամբար փախստականներին[1]։

2021 թվականի փետրվարի 6-ին հայտարարվել է, որ Զիգվարտը ընտրվել է Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում Գերմանիան ներկայացնելու համար։ Նրա «I Don't Feel Hate» մրցութային երգը, որը նա գրել է պրոդյուսեր Քրիստոֆ Օսվալդի հետ, թողարկվել է 2021 թվականի փետրվարի 25-ին[2]։ Ըստ Քրիստոֆ Օսվալդի՝ երգի իմաստը ոչ թե քեզ հարվածող ատելությանը պատասխանելն է, այլ խղճալն ու կարեկցանքը[3]։

Զիգվարտի երգը «Եվրատեսիլ 2021»-ի եզրափակչում ստացել է երեք միավոր ժյուրիից և ոչ մի միավոր՝ հեռուստադիտողների կողմից։ Այն 26 հնարավորից զբաղեցրել է 25-րդ տեղը՝ արդյունքում առաջ անցնել միայն Միացյալ Թագավորությունից[4]։

Անձնական կյանք խմբագրել

Զիգվարտն ապրում է Համբուրգում՝ իր ընկերոջ Յանի հետ[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Benefizkonzert 2020». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  2. Popacademic produces german entry for Eurovision Song Contest Արխիվացված 2021-05-06 Wayback Machine popakademie.de
  3. «Songtext: Jendrik — I Don't Feel Hate». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  4. «Eurovision 2021 Results: Voting & Points». eurovisionworld.com (անգլերեն). 22 мая 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  5. «Jendrik Sigwart privat: Mit Freund Jan nach Rotterdam? Das ist unser ESC-Kandidat 2021». news.de (German). MM New Media GmbH. 2021 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Jendrik: Das ist Deutschlands ESC-Kandidat 2021». www.eurovision.de (գերմաներեն). Norddeutscher Rundfunk (NDR). 2021 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին. «Als Jendrik Anfang Dezember einkaufen gehen wollte, um für seinen Freund zu kochen [...]»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենդրիկ Զիգվարտ» հոդվածին։