Հեմերա (հին հունարեն՝ Ἡμέρα [hɛ ː Mera] օր) Հին հունական դիցաբանության մեջ օրվա մարմնացումն էր, Սկզբնական աստվածություններից մեկն էր։ Նա ցերեկվա, օրվա ժամանակի, օրվա լույսի աստվածուհի է, ըստ Հեսիոդի՝ Էրեբոսի և Նիկտայի (գիշերվա աստվածուհի) դուստրն է[2]։ Հեմերան նշված է CiceroDe Natura Deorum, որտեղ տրամաբանորեն որոշված է, Diesը (Հեմերա) աստված է այն դեպքում, եթե Ուրանոսն էլ աստված է[3]։

  • Բանաստեղծ Բաքիլիդեսը նշում է, որ նրա ծնողները Կրոնոսն և Նիկտա են
  • Սակայն Հիգինոսը նշում էր, որ նրա մայրը / հայրը եղել է Քաոսը, իսկ Նիկտան՝ քույրն էր։
  • Ըստ Ալոմանի՝ Էրեբոսի դուստրն է։
Հեմերա
Տեսակհունական դիացաբանության աստված և աստվածուհի
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Երևի համընկնում էDies?
ԶբաղմունքՕրվա լույսի աստվածուհի
ԾագումՍկզբնական աստվածուհի
ՀայրԷրեբոս
ՄայրՆիքս
Քույր/ԵղբայրԵթեր
ԱմուսինԵթեր
ԿողակիցԿեֆալոս[1]
ԶավակներԹալասա, Աուրա, Ուրանոս, Գեա և Գեա
Ասպարեզցերեկային լույս և daytime?
ՀատկանիշներՕրվա լույսի աստվածուհի, մարմնավորում է օրն
 Hemera Վիքիպահեստում

Հեմերան, նրա եղբայր Եթերի (Լույս) համ՝ կին, համ՝ քույրն է եղել, չնայած վերջինն ոչ մի դեր չի խաղացել նրա պաշտամունքի մեջ։ Ըստ Հիգինոսին նրա երեխաներն էին՝ Ուրանոսը, Գեան և Տարտարոսը, Սկզբնական աստվածություններ, բայց Հեսիոդը նշում է միայն Տալլասային։

Համաձայն Հեսիոդի Թեոգոնիաին[4], Հեմերան լքում է Տարտարոսը, երբ Նիկտան գալիս է, իսկ երբ Հեմերան վերադառնում է, Նիկտան է հեռանում.

"Երբ Հեմերան է իջնում է տուն, Նիկտան է դուրս է գալիս։"

Պավսանիասցին կարծես շփոթում նրան Էոսի հետ, երբ ասում է, որ նա (Էոսն) է փախցրել Կեփալոսին և իրենից ծնել Փաեթոնին[5]։ Պավսանիասցին Աթենքի արքայական սյունասրահի կղմինդրի ծածկի վրա պատկերված Էոսին, Կեֆալոսի հետ, նույնականացմում է Հեմերային հետ։ Նա կատարում է այդ նույնականացումը կրկին Ամիկլայում և Օլիմպիայում (որտեղ համարվում է Մեմնոսի[6] մայրը), հիմնվելով Էոսի արձանների և նկարազարդումների վրա։

  • Հռոմեական պանթեոմում հայտնի էր Դիես անվամբ։
  • Համարվում էր Հելիոսի ուղեկիցը։

Այլընտրանքային անվանումների ուղղագրությունը խմբագրել

Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Թարգմանությունը
Ἡμερα Dies Օր (Հեմերա)
Ἡμερη Dies (Hêmerê) Իոնյան ուղղագրությամբ
Αμερα Dies (Amera) Դորիական ուղղագրությամբ
Αμαρα Dies (Amara) Լոկրյան ուղղագրությամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Παυσανίας 1.3.1 // Description of Greece (հին հունարեն.)
  2. Гесиод. Теогония 124
  3. Cicero. De Natura Deorum, 3.17.
  4. Hesiod. Theogony, 744.
  5. Павсаний. Описание Эллады I 3, 1; III 18, 12; Гесиод, подложный фр.375 М.-У.
  6. Павсаний. Описание Эллады V 22, 2

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմերա» հոդվածին։