Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունք
Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունք, հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն նախկին Խորհրդային Միությունում։
Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունք | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Հիմնադրված | 1973 |
Լուծարված | 1991 |
Ստեղծվել է 1974 թվականին։ Կոչված էր պաշտպանելու «խորհրդային և արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների հեղինակային իրավունքները ԽՍՀՄ-ում և արտասահմանում, նպաստելու գիտության, գրականության և արվեստի բնագավառների գործիչների աշխատանքի իրավական բարենպաստ պայմանների ստեղծմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը այդ բնագավառներում»։
Աշխատանք է տարել նաև հայ հեղինակների ստեղծագործություններն արտասահմանում գովազդելոււ և հրատարակելու ուղղությամբ[փա՞ստ]։ Միջնորդի դեր է կատարել հեղինակային իրավունքներն արտասահման արտահանելու և արտասահմանից հեղինակային իրավունքներ ձեռք բերելու (ներմուծելու) դեպքերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 13, էջ 238)։ |