Հեկատա գմբեթ (իսպ.՝ Hecates Tholus), հրաբուխ Մարսի վրա, որը հայտնաբերվել է Եվրոպական տիեզերական գործակալության Մարս էքսպրես սարքի միջոցով։ Հետազոտությունների արդյունքներով պարզ է դարձել, որ ժայթքումը տեղի է ունեցել մոտ 350 միլիոն տարի առաջ։ Ժայթքումը ստեղծել է 10 կմ տրամագծով կալդերա։ Ենթադրություն է առաջ քաշվել, որ ավելի ուշ, կալդերան և հարակից իջվածքները մասնակիորեն ծածկվել են սառցե նստվածքներ։ Դատելով խառնարանից, դա տեղի է ունեցել ոչ շատ վաղ (20 - 5 միլիոն տարի առաջ)։ Այնուամենայնիվ, կլիմատիկ մոդելավորումը ցույց է տալիս, որ Հեկատա գմբեթում սառույցները այսօր անկայուն են։ Հաջողվել է պարզել, որ սառույցների տարիքը համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ մեծացել է Մարսի պտույտի առանցքի թեքումը[1]։

Հեկատա գմբեթի տոպոլոգիան
2001 Մարս Օդիսեյ կայանից կատարված լուսանկար

Հրաբուխը գտնվում է 32°06′ հս․. լ. 150°12′ ավ. ե. / 32,1° с. ш. 150,2° в. д. / 32.1; 150.2 կոորդինատներով Էլիզիում սարահարթի (լատին․՝ Elysium Planitia) վրա, և տրամագծում ունի 183,0 կմ չափեր։ Այն ամենահյուսիսային հրաբուխն է Էլիզիումում, ավելի հարավ են տեղաբաշխված Էլիզիում լեռը (լատին․՝ Elysium Mons) և Ալբոր գմբեթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հյուբեր, Էրնստ; Վան Գասսելտ, Ս.; Իվանով, Բ.; Վերներ, Ս.; Հեդ, Յ. Վ.; Նյուկում, Գ.; Ջաուման, Ռ.; Գրիլի, Ռ.; Միտչել, Կ. Լ. (2005 թ․ մարտի 17). «Հեկատա գմբեթում հայտնաբերված կալդերան և երիտասարդ սառցային ակտիվությունը». Նեյչր. 434 (7031): 356–361. Bibcode:2005Natur.434..356H. doi:10.1038/nature03423. PMID 15772654.

Արտաքին հղումներ խմբագրել