Հեկաբե (հին հունարեն՝ Ἑκάβη), հին-հունական դիցաբանության մեջ[1] արքա Պրիամոսի[2] երկրորդ կինը։ Ըստ Հոմերոսի` արքա Դիմանտի դուստրը։

Պատմություն խմբագրել

 
Հեքուբայի քունը

Տիբերիոսի կայսերը հետաքրքրվում էր, թե ով է Հեքուբայի[3] մայրը։ Ըստ տարբեր վարկածների` նրան անվանել են Իֆոի, Տելեկլեի, Մետոպո, կամ էլ Գլավկիպպո[4]։

Ամուսնուց 19[5] կամ 20 երեխաների[6] մայր։ Նրա առաջնեկն էր Հեկտորը (ոմանք ամգամ կարծում էին, թե նրա հայրը Ապոլլոնն է)[7]։ Երկրորդ հղիության ժամանակ Հեքուբան երազում տեսել է, թե ջահ է լույս աշխարհ բերել, որից հետո Տրոյան այրվեց։ Իսկ մարգարեների կողմից երազը մեկանաբանվել էր տղա երեխայի լուս աշխարհ գալով, որը կբերի Տրոյայի վախճանին[8][9]։ Այդ որդին էր Պարիսը[7]։ Պարիսից հետո նա ունեցավ Կրեուսային, Լաոդիկային և Պոլիքսենեին։ Հետո ծնվել են Դեիֆոբին, զույգեր՝ Հելենին և Կասսանդրային, Պամմոնին, Պոլիտին, Անտիֆին, Գիպպոնոյին, Պոլիդորին[7]։

Հեկտորի տապանաքրի վրա է թողել մազերի հյուս[10]։

 
Տրոյայի թագուհի Հեքուբա

Տրոյայի գրավումից հետո նա գերի է ընկել։ Ըստ վարկածի, նա ավար է դարձել Ոդիսևսին[11]։ Մեկ այլ վարկածի, նրան վերցրել է Հելլան և տեղափոխվել Խերսոնես։ Նա վերածվել է շան, և նա թաղել է նրան Կինոսսեմա[12] կոչվող վայրում։ Ըստ Ստեսիխորի «Իլիոնի մահը» պոեմի, Ապոլլոնը տեղափոխել է Լիկի[13]։

Ըստ Եվրիպիդեսի` (ողբերգությունում, որը անվանվել է նրա անունով), նա տեսել է նաև, թե ինչպես են հույները զոհաբերել նաև նրա դստերը՝ Պոլիքսենեին և որդու՝ Պոլիդորոսի մահը, ով սպանված է եղել Թրակիայի կայսեր Պոլիմիսթորի կողմից։ Այս վերջինից էլ վրեժ լուծելուց հետո նա նետվել է ծովը։

Ըստ Հիգինի` նա նետվել է ծովը և դարձել շուն, երբ Ոդիսևսը տարավ նրան ստրկության[14]։ Մեկ այլ վարկածով, մահացել է քարկոծելով[15]։ Նրան քարկոծել են թրակիացիները[16]։ Կամ վերածվել է շան և քարացել[17]։

Հեկաբեի գերեզմանը - Կինոսսենում (Շների գերեզմանաբլուր)[18]։ Հեկաբեի կենոտաֆը (ռուս.՝ Кенотаф) Սիցիլիայում կանգնեցրել է Ոդիսևսը[19]։

Ժամանակակից դարաշրջան խմբագրել

Ի պատիվ Հեկաբեի անվանվել է աստերոիդ՝ (108) Հեկաբե, բացված 1869 թ.-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.270-271; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 12, 5; Э V 23
  2. Гомер. Илиада VI 251
  3. Светоний. Тиберий 70, 3
  4. Примечания М. Л. Гаспарова в кн. Светоний. Жизнь двенадцати цезарей. М., 1993. С.298
  5. Гомер. Илиада XXIV 496
  6. Феокрит. Идиллии XV 139
  7. 7,0 7,1 7,2 п. цПЕИБЯ. лХТШ дПЕБМЕИ цПЕЖХХ : рПНЪМЯЙЮЪ БНИМЮ. нямнбюмхе рпнх
  8. Греческая мифология. ПАРИС
  9. ПАРИС
  10. Овидий. Метаморфозы XIII 427—428
  11. Еврипид. Троянки 277
  12. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э V 23
  13. Стесихор. Разрушение Илиона, фр.198 Пейдж = Павсаний. Описание Эллады X 27, 2
  14. Гигин. Мифы 111
  15. Ликофрон. Александра 333
  16. Овидий. Метаморфозы XIII 565
  17. Квинт Смирнский. После Гомера XIV 369—375
  18. Еврипид. Гекуба 1273; Страбон. География XIII 1, 28 (стр.595)
  19. Ликофрон. Александра 1182

Գրականություն խմբագրել

Гекуба // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.