Հելվելա սև
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Helvellaceae
Տեսակ Հելվելա սև
Լատիներեն անվանում
Helvella atra


Հելվելա սև (լատին․՝ Helvella atra), Amanitaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3-5 սմ բարձրությամբ պտղամարմիններով պսամոտրոֆ սունկ է։ 1-3 սմ տրամագծով, ազատ կամ թույլ սերտաճած եզրերով գլխարկը վերին մասում սև է, ստորին մասում՝ մոխրագույն, թամքաձև, երկբլթականի։ Գլանաձև պայուսակները 310-340 x 15-17,5 մկմ են։ Բաց շագանակագույն, թելանման պարաֆիզներն 315-350 x 2,5 մկմ են և ծայրերին լայնանում են մինչև 5-7 մմ։ Էլիպսաձև, տափակ ծայրերով, հարթ, մեկ շարքով դասավորված սպորները 19-22 x 14-17 մկմ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային և Հարավային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հայտնաբերված է Իջևանի («Դիլիջան» ազգային պարկ) և Սևանի («Սևան» ազգային պարկ, Պարզ լճի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1700-2200 մ բարձրությունների վրա, ավազոտ հողերի վրա և կիսաանապատներում, մայիս-հունիս ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է, Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.