«Հելսինկի-86» մարդու իրավունքների պաշտպանության խումբ (լատիշ․՝ Latvijas cilvēktiesību aizstāvēšanas grupa "Helsinki-86"), Լատվիայի իրավապաշտպան կազմակերպություն, ստեղծված 1986 թվականի հուլիսի 10-ին Լիեպայայում ոսկերիչ Լինարդ Գրանտինշի, վարորդ Ռայմոնդ Բիտենիեկսի և էլեկտրամատակարարման ծառայության մենեջեր Մարտինշ Բարիսի կողմից։ Խմբի նպատակն էր, ըստ նրա անդամների հայտարարության, «բաց, առանց գրաքննության և արտաքին ճնշումների, միջազգային կազմակերպություններին տեղեկացնելու մեր ժողովուրդների նյութական և հոգևոր արժեքների դեմ, ինչպես նաև հենց ժողովրդի դեմ կատարված խախտումների մասին»։ Դադարեցնել ստի և ահաբեկչության ճանապարհը. բոլոր ազգերին տալ իրենց զարգացման ճանապարհների ազատ ընտրություն. պահպանել Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ փաստաթղթում ներկայացված սկզբունքները»[1]։

Հելսինկյան 86-ը դարձել է առաջին կազմակերպությունը, որը դեռևս 1987 թվականին բարձրացրեց Մոլոտով-Ռիբենդրոպ համաձայնության հարցը, Լատվիայի անկախության վերականգնման հարցը[2]։

1987 թվականի հունիսի 14-ին տեղի է ունեցել ցույց, որի ժամանակ ծաղիկներ դրվեցին Ռիգայի Ազատության հուշարձանին։ Ցույցը նվիրված էր 1941 թվականի տեղահանությունների հիշատակին։

1987 թվականի նոյեմբերի 18-ին Հելսինկի-86-ը նշել է Լատվիայի անկախության հռչակման օրը։

1988 թվականի հունիսի 14-ին Լատվիայի հետպատերազմյան պատմության մեջ առաջին անգամ Ռիգայում ցույցի ժամանակ «Հելսինկյան-86» խմբի անդամ Կոնստանտին Պուպուրսը, ամբողջ Ռիգայով Ազատության հուշարձանից մինչև Եղբայրական գերեզմանատուն է տարել Լատվիայի կարմիր-սպիտակ-կարմիր դրոշը։

1988 թվականի օգոստոսի 23-ին հանդես են եկել որպես Բալթյան ուղի կազմակերպության կազմակերպիչներից մեկը։

Կազմակերպությունների շատ անդամներ և ակտիվիստներ պարգևատրվել էին Լատվիայի բարձրագույն պարգևով` «Երեք աստղ» շքանշանով. Մարտինշ Բարիս (2-րդ աստիճանի), Եվա Բիտենիեցե (3-րդ աստիճանի), Ռայիմոնդս Բիտենիես (3-րդ աստիճանի), Լինարդս Գրանտինշ (2-րդ աստիճանի), Ռոլանդս Սիլարաուպս (2-րդ աստիճանի), Յանիս Վեվերիսը (2-րդ աստիճանի)։

1997 թվականին խմբի որոշ անդամներ ստեղծեցին նոր քաղաքական կուսակցություն` նույն անունով։ 2001 թվականին, որպես քաղաքական կուսակցություն, այն մասնակցել է Լատվիայի Սեյմի և Ռիգայի Դումայի ընտրություններին, սակայն չի ընտրվել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել