Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն

հետազոտական ինստիտուտ

Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն (գերմ.՝ Helmholtz-Zentrum Dresden-Rossendorf (HZDR)), գերմանական գիտահետազոտական կենտրոն Դրեզդենում (Գերմանիա) և 2011 թվականի հունվարի 1-ից Հելմհոլցի անվան գիտահետազոտական միավորման անդամ։

Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն
Կազմակերպության լոգո
Изображение логотипа
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Գերմանիա
ՀապավումHZDR
Հիմնադրված1992
Իրավ. կարգավիճակհիմնական հետազոտական ինստիտուտ
ՏեղագրությունԴրեզդեն
ՂեկավարՌոնալդ Սաուերբրեյ
գիտական ղեկավարՓեթեր Յոեհն (գերմ.՝ Peter Joehn)
Վերադաս կազմակերպությունHelmholtz Association of German Research Centres?
Բյուջեմոտավորապես 125 միլիոն եվրո (2014)
Անձնակազմ1,100 (2015)
Կամավորներ15[1]
Կայքhzdr.de

Հետազոտություններն իրականացվում են Հելմհոլցի միավորման երեք հետազոտական ուղղություններով` էներգիայի[2], առողջության[3] և մատերիայի[4][5]։ Չնայած գիտահետազոտական կենտրոնը նախկինում կոչվել է «Դրեզդեն Ռոզենդորֆ հետազոտական կենտրոն» («Forschungszentrum Dresden-Rossendorf» 1992 թվականից), հետազոտական կենտրոնը եղել է 1956 թվականից, երբ Արևելյան Գերմանիայում հիմնադրվել է «Միջուկային հետազոտությունների կենտրոնական ինստիտուտը» (Zentralinstitut für Kernforschung)։

Պատմություն խմբագրել

Ռոզենդորֆի նախկին գիտահետազոտական կենտրոնը հիմնվել է 1956 թվականին Գերմանիայի գիտությունների ակադեմիայի կողմից։Մինչև 1974 թվականը տնօրենի տեղակալը եղել է Գերմանիայում ծնված ֆիզիկոս Կլաուս Ֆուքսը։

Գերմանիայի միավորումից հետո կենտրոնը դարձել է Ռոզենդորֆի հետազոտական կենտրոն։ 2011 թվականին Կենտրոնը դարձել է Հելմհոլցի անվան միավորում` գերմանական հետազոտական կենտրոնների ասոցիացիա։

Գիտա-հետազոտական ծրագրեր խմբագրել

Մատերիայից մատերիալների խմբագրել

 
Տվյալների փոխանցման անլար մագնիսական ալեհավաքներ
Երկու մագնիսական շերտերի միջև առաջանում են ստատիկ միջանկյալ շերտ` եռաչափ մագնիսական վեկտորական դաշտերի շուրջ։ Նրանք կայունացնում են մագնիսացման ուղղությունը վեկտորական դաշտի կենտրոնում, որը անլար ալեհավաքների տվյալների փոխանցման նախադրյալ է։

Ժամանակակից հետազոտական սարքավորումների միջոցով HZDR գիտնականները ձգտում են բարելավել ավանդական նյութերի հատկությունները և մշակել նորերը։ Մասնավորապես դրանցից են` պողպատի կաղապարման, ռադիացիոն ճառագայթման և ուլտա-ուժեղ մագնիսական դաշտերի աղբյուրների մոդելավորումը տարբեր նյութերի հատկությունների ուսումնասիրման համար, այնպիսին, ինչպիսիք են գերհաղորդիչները և մնան այլ նյութերը։ Հիմնարար ուսումնասիրություններ են կատարվում նաև Էլեկտրոնիկայում և հաշվողական տեխնիկայում կիսահաղորդչային նյութերի կիրառման հնարավորություններ գտնելու նպատակով։ Բացի այդ հետազոտություններ են կատարվում տիեզերքում մագնիսական դաշտերի և Մեծ Պայթյունի արդյունքում նյութի առաջացման բնագավառում։

Քաղցկեղի բջիջների ուսումնասիրություններ խմբագրել

Քաղցկեղային բջիջների ուսումնասիրությունները HZDR -ի գիտնականները կենտրոնացել են երեք հիմնական ոլորտների վրա.

  1. քաղցկեղի ախտորոշման համար նոր ռադիոակտիվ դեղագործական միջոցների
  2. ուռուցքաբանության մեջ օգտագործվող տեսանելի մեթոդների մշակում
  3. մասնիկների արագացման գործընթացի բարելավում լազերային տեխնոլոգիաների միջոցով։

Էներգետիկայի բնագավառի հետազոտություններ խմբագրել

HZDR գիտնականները հետազոտություններ են անցկացնում քիմիական և մետաղամշակման արդյունաբերության ոլորտներում, միջուկային անվտանգության, նոր տեխնոլոգիաների և կենսակոմպոզիցիոն նյութերի հումք փնտրելու, գտնելու և կիրառման համար։

Ռուսաստանի հետ համագործակցություն խմբագրել

Գերհաղորդիչ բարձր հաճախականության ֆոտոէլեկտրոնային աղբյուրի վրա հիմնված սարքի ստեղծումը Ռոզենդորֆի միջուկային հետազոտությունների գերմանական կենտրոնի և Նովոսիբիրսկի ռուսական «Բուդգերի» միջուկային ինստիտուտի հետ համագործակցության առարկա է հանդիսացել։ Մեխանիկական բաղադրիչները կառուցվում են Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկում, իսկ լազերային բաղադրիչները` Գերմանիայում։ Վերջնական հավաքումը իրականացվում է Գերմանիայում` երկու երկրների մասնագետների համագործակցությամբ։ Սարքը դեռևս միակն է։ Այն կիրառական եւ արդյունաբերական նշանակություն ունի։ Երկու հետազոտական կենտրոնները համագործակցում են նաև էլեկտրոնային, պրոտոնային եւ ծանր իոնային արագացուցչիների շինարարության ոլորտում[6]։

Կառուցվածք խմբագրել

Գիտա-հետազոտական կենտրոնը կազմված է հինգ բաժիններից.

  • Իոնա-փնջային ֆիզիկայի եւ նյութաբանության Ինստիտուտ
  • Բարձր մագնիսական դաշտերի լաբորատորիա
  • Ռադիոքիմիայի ինստիտուտ
  • Անվտանգության հետազոտությունների ինստիտուտ
  • Ճառագայթադեղագործության ինստիտուտ
  • Ճառագայթային ֆիզիկայի ինստիտուտ
  • Պաշարների տեխնոլոգիայի Հելմհոլցի ինստիտուտ, Ֆրեյբերգում
  • Գիտա- հետազոտական բաժին

Պատկերասրահ խմբագրել

HZDR հետազոտողներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
  2. «Forschungsbereich Energie».
  3. «Forschungsbereich Gesundheit».
  4. «Forschungsbereich „Struktur der Materie" in der Helmholtz-Gemeinschaft» (PDF).
  5. «Forschungsbereich Materie».
  6. [file:///Users/hasmikapatyan/Downloads/user-pdf-98_2.pdf СВЯЗИ С РЕГИОНАМИ РФ. Сибирский федеральный округ.] Москва – 2003г.էջ 64 (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն» հոդվածին։