Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հելմե (այլ կիրառումներ)

Հելմե շրջան (էստ․՝ Helme vald), շրջան Էստոնիայի Վալգամաա նահանգում։ Անվանումը ծագել է շրջանի Հելմե ավանի անունից, շրջանի կենտրոնն է Տիռվա քաղաքը։

Հելմե
էստ․՝ Helme
Դրոշ Զինանշան


ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում է Վալգամաա
ՎարչկենտրոնՏիռվա
Հիմնական լեզուէստոներեն
Բնակչություն (2010)2269[1]
Խտություն7,25
Տարածք313
Հիմնադրված էհուլիսի 11, 1991 թ.
Ժամային գոտի+2
Ավտոմոբիլային կոդG
helme.ee
Լասա լիճ

Զինանշան ու դրոշ խմբագրել

Զինանշանն ու դրոշն ընդունվել են 1994 թ․, որոնք մշակել և ներկայացրել է Իվո Մանֆրեդ Ռեբանեն։ Պտտվող սև և արծաթագույն թևերով ջրաղացի (երկանքի) քարը խորհրդանշում է հավերժական առաջընթաց, սերնդափոխության անընդհատություն, կյանքի շարունակականություն[2]։ Տեսքով հիշեցնում է ջրաղացի կամ երկանքի քար, որը բնորոշ է տեղաբնիկների հիմնական գործունեության բնույթին՝ գյուղատնտեսություն, բերք և հաց։

Բնակչություն խմբագրել

2010 թվականի տվյալներով շրջանում բնակվում էին 2269[1] մարդ։ Բնակչության խտությունը շրջանում կազմում էր 7,25[3] մարդ/կմ²։

Տեսարժան վայրեր խմբագրել

Շրջանի տարածքում են գտնվում Լասա լիճը, Հելմեյի քարանձավները, Տաագեպեռա ամրոցը, Հոլդրեյի կալվածքը և ռուսական ականավոր զորավար Բարկլայ դե Տոլլիի դամբարանը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Էստոնիայի բնակավայրերի բնակչության վիճակագրական տվյալները, վերցված Էստոնիայի վիճակագրություն պետական գործակալության կայքից։ (էստոներեն)
  2. Համընկնում է Հավերժության հայկական նշանի հետ։
  3. Հաշվարկվել է հաշվի առնելով հայտնի պաշտոնական վիճակագրական տվյալները, պարզ հարաբերությամբ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելմե (Էստոնիայի շրջան)» հոդվածին։