Հելլեններ, հույների ինքնանվանումը։

Հոմերոսը հելլեններին անվանել է Հարավային Թեսալիայի Հելլադա մարզի բնակիչներին։ Ծագումնաբանական պոեզիայում հելենների նահապետը համարվել է Հելլենը՝ ջրհեղեղից հետո մարդկային ցեղը վերածնած Դևկալիոնի որդին, Ամփիկտիոնի եղբայրը։ Ամփիկտիոնը համարվում էր մի շարք ցեղերի միավորման անվանահայրը։ Հավանաբար այդ միավորման անդամներն իրենց կոչել են հելեններ և այդ անունը աստիճանաբար տարածել Միջին և Հյուսիսային Հունաստանում, իսկ դորիացիները՝ Պելոպոնեսում։ Ընդհանուր անվանում ունենալու անհրաժեշտությունը հույների մոտ առաջացել է, հավանաբար, գաղութացման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 8-6-րդ դարերում) այլ ժողովուրդների հետ շփվելու կապակցությամբ։ Բոլոր հույների համար «հելեններ» անվանումն առաջին անգամ հանդիպում է բանաստեղծ Արքիլոքոսի (մ.թ.ա. VIII դ. վերջ — VII դ. սկիզբ) մոտ։ Հոնիայում բնակվող հելլեններիի՝ հոնիացիների անունով հայերը հելլեններին անվանել են հույներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 339