Հափրուկ դեղին
Հափրուկ դեղին | |
Հափրուկ դեղին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Հափուկազգիներ (Resedaceae) |
Ցեղ | Հափուկ (Reseda) |
Տեսակ | Հափրուկ դեղին (R. lutea) |
Միջազգային անվանում | |
Reseda lutea |
Հափրուկ դեղին (լատին․՝ Reseda lutea), հափուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
30-50 սմ բարձրությամբ ճյուղավոր թավոտ և կողավոր ցողուններով միամյա կամ երկամյա մեղրատու խոտաբույս է։ Հերթադիր դասավորված փետրաձև տերևները մասնատված են 3-5 մասերի։ Խիտ, հասկանման ողկույզներում հավաքված են դեղնականաչավուն ծաղիկները։ Գագաթներին լայն բացված երեք ատամիկներով պտուղները երկարավուն, եռակող տուփիկներ են։
Տարածվածություն խմբագրել
Որպես մոլախոտ աճում է ամենուրեք, ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ վայրերում, չոր բլուրների լանջերին, կավային և ավազային հողերի վրա, ցանքսերում, անտառաեզրերին, տափաստաններում և աղբավայրերում։ Հանդիպում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, նաև Արցախում։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա մասը, տերևներն ու արմատները։ Կանաչ զանգվածը պարունակում է ալկալոիդներ, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, օրգանական թթուներ և այլն։ Ծաղիկներից ստացվող ներկանյութն օգտագործում են մետաքսյա իրերը դեղին ներկելու համար։ Կիրառում են նաև որպես անասնակեր ոչխարների համար[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հափրուկ դեղին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հափրուկ դեղին» հոդվածին։ |