Հացի լույսը
«Հացի լույսը» (ռուս.՝ «Свет хлеба»), ռեժիսոր Վլադիմիր Սամսոնովի մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարահանվել է «էկրան» ստեղծագործական միավորման կողմից 1983 թվականին[1]։ Ստեղծվել է ապակու վրա նկարչության տեխնիկայով[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Սամսոնով |
Սցենարիստ | Ռոբերտ Ռոժդեստվենսկի |
Երաժշտություն | Կիրիլ Վոլկով |
Օպերատոր | Էրնստ Ալեքսանդրի Գաման |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 603 վայրկյան |
Թվական | 1983 |
Սյուժե խմբագրել
Մուլտֆիլմը պատմում է հացամշակի քրտնաջան աշխատանքի և ռուսական բնության գեղեցկության մասին։
Արևը նոր է սկսել բարձրանալ գյուղի վրա, իսկ տանտիրուհին արդեն վառել է վառարանը և խմոր է հունցում հաց թխելու համար։ Հանկարծ ուժեղ քամու սուլոց է լսվում։ Արևն ու երկինքը աստիճանաբար ծածկվում է հսկայական սև ամպի հետևում։ Թռչունները հեռու են թռչում, իսկ կենդանիները վազում են՝ փախչելով փոթորկից։ Պատուհանների փեղկերը շրխկում են, տանտերը գնում է տեսնելու, թե ինչ է կատարվում։ Դուրս գալով դաշտ՝ նա բռնում է քամուց քշված ոսկե հատիկը և ցանում այն հողի մեջ։ Հանկարծ արևի ճառագայթները ճեղքում են ամպը և լուսավորում տունն ու աքաղաղին, որն անմիջապես ծուղրուղու է կանչում։ Լսվում է որոտ, և փայլում է կայծակը, ամպրոպ է սկսվում։ Քամին այնպիսի ուժով էր փչում, որ ցած է գցում է ծառերը և քարեր գլորում։ Բայց արևի ճառագայթները ճեղքում են ամպը, և վերջապես ամպը թափվում է անձրևի տեսքով և ջրում դաշտերը։ Հողից ծլում են ընձյուղներ, որոնց վրա արևի տակ շուտով ոսկեգույն են դառնալու հասկերը։ Գյուղի տանը տանտիրուհին նորից խմոր է հունցում ու հաց թխում, իսկ ամբողջ ընտանիքը նայում է վառարանի կրակին ու սպասում թարմ հացի։
Ստեղծողներ խմբագրել
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Ռոժդեստվենսկի |
Ռեժիսոր | Վլադիմիր Սամսոնով |
Բեմադրող նկարիչ | Ա. Օպարին |
Օպերատոր | Էռնստ Գաման |
Կոմպոզիտոր | Կիրիլ Վոլկով |
Հնչյունային օպերատոր | Սերգեյ Կել |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Սվետլանա Սիչկար, Բորիս Տուզանովիչ, Ա. Ռասպոպով, Օլգա Խորովա, Ալեքսանդր Լևչիկ |
Նկարիչներ | Մաինա Նովոժիլովա, Ա. Ցիբին, Տ. Արեշկովա |
Մոնտաժող | Լյուդմիլա Կոպտևա |
Խմբագիր | Վալերիա Մեդվեդովսկայա |
Տնօրեն | Լիդիա Վարենցովա |
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- «Мультипликационные фильмы». ТПО «Союзтелефильм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.