Հարրի Կունդակչյան
Հարրի Կունդակչյան (հուլիսի 11, 1930 – ապրիլի 21, 2014), ծնունդով սիրիացի ամերիկահայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող և ֆոտոխմբագիր։
Հարրի Կունդակչյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1930 |
Ծննդավայր | Սիրիա[1] |
Մահացել է | ապրիլի 21, 2014 (83 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ, լրագրող և ֆոտոլրագրող |
Աշխատավայր | Ասսոշեյթեդ պրես |
Վաղ տարիք և կրթություն խմբագրել
Կունդակչյանը ծնվել է Սիրիայում, սակայն միջնակարգ դպրոցն ավարտել է հարեւան Լիբանանում։
1979 թվականին նա իր ընտանիքի հետ Մերձավոր Արևելքից տեղափոխվել է Նյու Յորք։ Մինչև 2006 թվականը աշխատել է Associated Press- ում որպես ֆոտոխմբագիր։ Սկզբնական շրջանում՝ 1960-ական թվականներին, գործել է որպես ազատ գրաֆիկով աշխատող, անկախ լուսանկարիչ։ 1969 թվականին դարձել է Associated Press--ի լրիվ դրույքով աշխատող։
Որպես AP-ի նյույորքյան և մերձավորարևելյան թղթակից՝ լուսանկարչական ռեպորտաժներով լուսաբանել է Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1972 թվականի Մյունխենի ամառային Օլիմպիական խաղերը, 1978 թվականին Հորդանանի թագավոր Հուսեյնի հարսանիքը թագուհի Նուրի հետ և հիշատակության արժանի բազմաթիվ այլ իրադարձություններ։ Նա աշխատել է որպես ֆոտոխմբագիր Նյու Յորքի AP գրասենյակում մինչև իր թոշակի անցնելը 2006 թվականին
Հետագա կյանք, մահ և ժառանգություն խմբագրել
Հարրին այնքան հուզված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի նյույորքյան ողբերգական իրադարձություններից, որ ստեղծեց լուսանկարների հատուկ ժողովածու՝ Նյու Յորքի վրա այս հիշարժան հարձակումը արձանագրելու համար, որպեսզի մենք երբևէ չմոռանանք։
Նա մահացավ 2014 թվականի ապրիլի 21-ին, 83 տարեկան հասակում, Մանհեթենում, Նյու Յորք քաղաքի հիվանդանոցում, սրտի վիրահատության բարդություններից։
2015 թվականի սեպտեմբերին Հարիի եղբորորդին՝ Սեմ Ալենը, ով 2001 թվականի սեպտեմբերի 11-ին գտնվել է Ground Zero-ում որպես շտապօգնության բժիշկ, գիրք գրեց ավերածությունների շրջանում 9 օր աշխատելու ընթացքում իր տեսածի, արածի, ապրումների մասին և այդ գրքում օգտագործեց լուսանկարներ Հարրիի պատրաստած ժողովածուից, ինչպես նաև նկարներ, որոնք Հարրին նախքան մահն ուղարկել էր Սեմին, խնդրանքով, որ նա փոխանցի ուր և ում հարկ է, որպեսզի երբեք չմոռացվի այն օրը, որը փոխեց հազարավոր մարդկանց կյանքը։ Գիրքը լույս է տեսել՝ ի նշան այդ ողբերգության 14-րդ տարելիցի[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Allen, Sam; et al., "9/11 Ground Zero: Englishmen in New York - Aftermath", CreateSpace Independent Publishing Platform (1 Sept. 2015). 978-1517098452.
Գրականություն խմբագրել
- "HARRY KOUNDAKJIAN", DATABASE OF ARMENIAN PHOTO-MEDIA PRACTIONERS [sic], accessed 21 March 2019. / «ՀԱՐՐԻ ԿՈՒՆԴԱԿՉՅԱՆ», ՀԱՅ ԳՈՐԾՈՂ ՖՈՏՈԼՐԱԳՐոՂՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ [sic], հասանելի է 2019 թվականի մարտի 21-ին։