Հարրի Ադասկին
Հարրի Ադասկին (լատիշ․՝ Harijs Adaskins, անգլ.՝ Harry Adaskin, հոկտեմբերի 6, 1901, Ռիգա, Ռուսական կայսրություն - ապրիլի 7, 1994, Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի ջութակահար։ Ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր Մյուրեյ և երաժշտական պրոդյուսեր Ջոն Ադասկիների եղբայրը։
Հարրի Ադասկին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1901 Ռիգա, Ռուսական կայսրություն |
Երկիր | Կանադա |
Մահացել է | ապրիլի 7, 1994 (92 տարեկան) Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Մասնագիտություն | երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Hamburger Konservatorium? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Հարրի Ադասկինը ծնվել է 1901 թվականին Ռիգայում, Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական Կայսրություն (այժմ՝ Լատվիա)՝ հրեաների ընտանիքում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ արտագաղթել է Տորոնտո[1]։ Տասներկու տարեկանում հաճախել է Տորոնտոյի թագավորական երաժշտական ակադեմիա, տասնվեց տարեկանում դարձել Ֆրանկ Ուեսլմանի ղեկավարած Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի անդամ։ Հետագայում սովորել է Համբուրգի կոնսերվատորիայում։ 1923 թվականին կազմավորել է Hart House լարային քառյակը և եղել դրա երկրորդ ջութակահարը։
CBC Radio-ով վարել է բազմաթիվ ռադիոհաղորդումներ, այդ թվում՝ Musically Speaking և Tuesday Night[2]:
1946-1958 թվականներին եղել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի նորաբաց երաժշտական բաժնի ղեկավարը և դասավանդել է այնտեղ մինչև 1973 թվականին թոշակի անցնելը։ 1977 թվականին գրել է իր ինքնակենսագրականի առաջին մասը՝ A Fiddler's World – Memoirs to 1938 և 1982 թվականներին՝ երկրորդ մասը՝ A Fiddler's Choice - Memoirs from 1938 Til 1980:
1926 թվականին ամուսնացել է կանադացի դաշնակահարուհի Ֆրենսես Մարր Ադասկինի հետ։
Ադասկինը մահացել է 1994 թվականի ապրիլի 7-ին Վանկուվերում[1]։
Պարգևներ խմբագրել
1974 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարվել է, որ արժանացել է Կանադայի շքանշանի[3], 1975 թվականի ապրիլի 16-ին լիազորվել է որպես Կանադայի շքանշանի ասպետ[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 The Right Honourable Jules Léger. "Harry Adaskin, O.C., LL.D.". Governor General of Canada
- ↑ «UBC Archives: Harry Adaskin». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ "UBC Archives: Harry Adaskin". Archived from the original
- ↑ The Right Honourable Jules Léger (21 December 1974). "Canada Gazette Part I, Vol. 108, No. 51" (PDF). Governor General of Canada. Government House. p. 1 (4693 in the Canada Gazette).
Արտաքին հղումներ խմբագրել
- Harry Adaskin(չաշխատող հղում) at The Canadian Encyclopedia