Հարրիի ցուցակը (Քովենթ Գարդենի լեդիները)

Հարրիի՝ Քովենթ Գարդենի լեդիների ցուցակը տպագրվել է 1757 թ.-ից 1795 թվականներին։ Այն ամենամյա հրատարակվող տեղեկատու էր, որտեղ նկարագրվում էին Գեորգյան Լոնդոնում աշխատող մարմնավաճառները։ Այն փոքրիկ գրքույկ էր, տպագրվում ու հրատարակվում էր Քովենթ Գարդենում և վաճառվում էր 2 շիլլինգով կամ 6 պենսով։ 1791 թվականին նրա շրջանառությունը հաշվվում էր տարեկան մոտ 8000 օրինակ։

Հարրիի ցուցակը
Տեսակգրավոր աշխատություն

Յուրաքանչյուր գրքույկը պարունակում էր Քովենթ Գարդենում և շրջակայքում աշխատող 120-190 մարմնավաճառի արտաքինի և սեքսուալ մասնագիտացման մասին նկարագրություն։ Որոշ կանանց նկարագրվում էր նաև շատ անպարկեշտ մանրամասնություններով, որոշներին դրական գնահատականներ էին տրվում, իսկ որոշների վատ սովորություններն էին նշում։ Կային նաև "մերժվածներ", սրանք հավանաբար այն կանայք էին, ովքեր այլևս չէին համալրում հեղինակների նախընտրելիների շարքերը։ Գրքույկի հեղինակները չեն բացահայտվել։

Հնարավոր հեղինակները խմբագրել

Ցուցակի հեղինակի ինքնությունը անհստակ է։ Որոշ հրատարակություններ կարող են գրված լինել Սամուել Դերրիքի կողմից[1], ով Գրաբ Սթրիթից էր[2], ծնվել էր 1724 թ.-ին Դուբլինում։ Վերջինս տեղափոխվել էր Լոնդոն՝ դերասան դառնալու նպատակով։ Այդ ոլորտում փոքր հաջողություն ունենալուց հետո, նա սկսեց գրել և հրատարակել իր գործերը (The dramatic censor; being remarks upon the conduct, characters, and catastrophe of our most celebrated plays (1752), A Voyage to the Moon (1753), The Battle of Lora (1762))[3]:

Հալլիի Ռուբենհոլդը իր 2005 թվականի Քովենթ Գարդենի Լեդիները գրքում ներկայացնում է մի պատմություն, որն ընկած է Հարրիի ցուցակի հիմքում։ Ռուբենհոլդը պնդում է, որ գրքի հեղինակը Ջոն Հարրիսոնն (այլ կերպ՝ Ջեք Հարրիս) է, վերջինս բիզնեսմեն և կավատ էր, ով աշխատում էր Քովենթ Գարդենում գտնվող Շեքսպիրի Գլուխ տավերնայում։ Հավանաբար նա ծնվել էր մոտավոր 1720-1730-ականներ[4]։ Ըստ երևույթին Հարրիսը Քովենթ Գարդենում աշխատելով վարպետացել էր մարմնավաճառների հարցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Denlinger 2002, p. 371
  2. Rubenhold 2005, pp. 75–76
  3. "Derrick, Samuel (1724–1769)". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/7536.
  4. Rubenhold 2005, p. 262