Հարսթադ (նորվ.՝ Harstad), քաղաք և նույնանուն կոմունայի վարչական կենտրոն Նորվեգիայում։ Ավելի քան 20 000 բնակչով հանդիսանում է Հյուսիսային Նորվեգիայի մեծությամբ երրորդ քաղաքը։ Քաղաքը գտնվում է Հինյոյա կղզու հյուսիսարևմտյան մասում՝ Վոգս ֆյորդի երկայնքով։

Բնակավայր
Հարսթադ
նորվ.՝ Harstad
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Հիմնադրված է1904 թ.
Մակերես11,15 կմ², 11,3 կմ²
ԲԾՄ3 մետր
Բնակչություն21 070 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1]
Ժամային գոտիUTC+1
Հարսթադ (քաղաք) (Նորվեգիա)##
Հարսթադ (քաղաք) (Նորվեգիա)

Պատմություն խմբագրել

Հարսթադի շրջանում առաջին մշտական բնակավայրերը հայտնվել են վիկինգների ժամանակներից։ 1349 թվականին Սև մահը դատարկել է այս շրջանը[2]։ 1610 թվականին Հարսթադը Տրոնդենեսում խոշոր ֆերմա էր։ 1848 թվականին այն դարձել է ափամերձ նավակների մուտքի նավահանգիստ[3]։ 1890 թվականին այստեղ կար 72 տուն, որտեղ բնակվում էր մոտ 520 մարդ։ Քաղաքի հիմնադիրն է համարվում Ռիկարդ Կարբիոն, որը հիմնադրել է մի քանի ձեռնարկություններ և նպաստել տեղական նավագնացության ոլորտի զարգացմանը։ 1904 թվականին Հարստադը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Քաղաքի բնակչությունը կազմում էր 1246 մարդ[4]։ 1964 թվականի հունվարի 1-ին քաղաքը միավորվել է Տրոնդենես և Սանտորգ համայնքներին՝ ձևավորելով նոր Հարսթադ կոմունան[4]։

Տրանսպորտ խմբագրել

Հարսթադ-Նարվիկ օդանավակայանը գտնվում է քաղաքից 44 կմ հեռավորության վրա։ Rv43 մայրուղին միավորում է Հարսթադը E10 ճանապարհի հետ (նախագիծ Լոֆասթ)։ Ամեն առավոտ Հարսթադում հանդիպում են Հուրտիրուտենի նավերը, որոնք շարժվում են հյուսիսային և հարավային ուղղություններով։ Թրոմսյոյի և Հարսթադի միջև երթևեկում են արագաերթ լաստանավերը։

Մշակույթ խմբագրել

1965 թվականից սկսած՝ ամեն տարի հունիսի կեսերին քաղաքում անցկացվում է Հյուսիսային Նորվեգիայի փառատոնը։ Հոկտեմբերին Հարսթադում անցկացվում է ամենամյա Արկտիկական կինոփառատոնը (AMIFF)[5]։

1983 թվականին բացվել է Հարսթադի համալսարանական քալեջը։ 2016 թվականին այն միավորվել է Թրոմսյոյի համալսարանի հետ և դարձել է նրա շրջանային մասնաճյուղը։

1992 թվականին բացվել է Հարսթադի մշակույթի կենտրոնը՝ խոշորագույնը Հյուսիսային Նորվեգիայում[6]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Հայտնի մարդիկ և տեղացիներ խմբագրել

  • Օդ Բյորե՝ նորվեգացի լյութերական միսիոներ, Գրենլանդիայի եպիսկոպոս
  • Հանս Էգեդո՝ նորվեգացի երգիչ
  • Իսելին Սթեյրո՝ նորվեգացի թոփ մոդել
  • Թոմ Հյոգլի՝ նորվեգացի ֆուտբոլիստ
  • Մարտին Բոլինգ՝ նորվեգացի դերասան

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tettsteders befolkning og arealStatistics Norway.
  2. «Harstadhistorien år for år» (նորվեգերեն). Lokalhistoriewiki.no.
  3. «Harstad» (նորվեգերեն). Store norske leksikon.
  4. 4,0 4,1 Juvkam, Dag Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen. — Oslo, 1999. — 90 с. — ISBN 82-537-4684-9(նորվ.)
  5. Arctic Moving Image & Film Festival (AMIFF)
  6. Harstad kulturhus «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. //Lokalhistoriewiki.no (նորվ.)

Գրականություն խմբագրել

  • Simensen, S. Harstad gjennom femti år: 1903—1953. — Harstad kommune, 1953.(նորվ.)
  • Steinnes, Kristian Ved egne krefter: Harstads historie 1904—2004. — 2003. — ISBN 82-996787-0-6(նորվ.)
  • Karlsen, Malvin Harstad, en by blir til. — Harstad, 2009. — 108 с.(նորվ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարսթադ (քաղաք)» հոդվածին։