Հարպիաներ, փոթորկի աստվածուհիներ։ Հոմերոսը չի նշում նրանց թիվը և անունները, բացի Պողարգեից (Արագոտն)։ Ըստ Հեսիոդոսի, Աելլլո և Օկիպետա թևավոր աստվածուհիները հարպիաներ են։ Ավելի ուշ հարպիաները պատկերվում էին որպես թևավոր հրեշներ, աղջկա գլուխ ունեցող թռչուններ։ Արգոնավորդների մասին զրույցներում հարպիաները կույր Փինեսին տանջում են սովից, հափշտակելով կամ ապականելով նրա ուտելիքը։ Բորեադները նրանց քշում են։ Այլաբանորեն հարպիա նշանակում է՝ չար կին։

Հարպիաներ
Տեսակհունական դիցաբանության կերպարների խումբ և fictional group of characters?
Ենթատեսակառասպելական մարդ-կենդանի հիբրիդ
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրԹավմաս
ՄայրԷլեկտրա
 Harpies Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարպիաներ» հոդվածին։