Հարութ Սասունյան

հայ գրող

Հարություն Մանուգ Սասունյան (ավելի հայտնի որպես Հարութ Սասունյան, սեպտեմբերի 26, 1950(1950-09-26), Հալեպ, Սիրիա), ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա Կուրիեր» (անգլ.՝ The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ։

Հարութ Սասունյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1950(1950-09-26) (73 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա և  ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1975), Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց (1975) և Պեպերդայնի համալսարան (1977)
Մասնագիտությունգրող, editorial columnist, ակտիվիստ և համայնքի ղեկավար
ԱշխատավայրԿալիֆոռնիա Կուրիեր, ՄՀՖ / MHF և Procter & Gamble
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Անանիա Շիրակացու մեդալ և Էլիս Այլընդ պատվո մեդալ
 Harut Sassounian Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանում և գործարար կառավարման մագիստրոսի աստիճան Պեպերդայնի համալսարանում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1978-1982 թթ. աշխատել է «Procter and Gamble» ընկերության Ժնևի ներկայացուցչությունում որպես միջազգային մարքեթինգի գործադիր պատասխանատու։
  • 10 տարի հանդիսացել է ՄԱԿ Ժնևի գրասենյակում հասարակական պատվիրակ մարդու իրավունքների հարցերով։
  • 1983 թ. Գլենդելում հիմնել և ցայսօր հրատարակում է «Կալիֆորնիա կուրիեր» հայկական անգլալեզու թերթը, որը հայտնի է Սասունյանի շաբաթական հեղինակային սյունակով։
  • 1989 թ. հիմնադրել և ղեկավարում է Միացյալ հայկական հիմնադրամը, որը Հայաստանում իրականացրել է 650 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրեր։
  • 1997-2008 թթ. հանդիսացել է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և վերահսկել է Հայաստանում ենթակառուցվածքների բարելավման ծրագրի իրականացումը՝ 240 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ և դպրոցաշինության ծրագրերի իրականացումը՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Հասարակական գործունեությունը խմբագրել

  • Իրականացնում է լոբբինգ հօգուտ ԱՄՆ կողմից Հայոց Մեծ ցեղասպանության ճանաչման, մասնավորապես, դիմել է ԱՄՆ նախկին պետական քարտուղարներ Մադլեն Օլբրայթին և Ուիլյամ Կոենին՝ կոչ անելով նրանց ետ վերցնել իրենց ստորագրությունը չընդդիմանալ Կոնգրեսի կողմից համապատասխան բանաձևի ընդունմանը։
  • Ունեցել է առանցքային դեր 1985 թ. ՄԱԿ կողմից Հայոց Մեծ ցեղասպանության ճանաչման գործում։

Աշխատությունները խմբագրել

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարութ Սասունյան» հոդվածին։