Հարություն Հարությունյան (լրագրող)
հայ լրագրող
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Հարությունյան (այլ կիրառումներ)
Հարություն Հրաչիկի Հարությունյան (հուլիսի 2, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, արձակագիր, հասարակական գործիչ։
Հարություն Հրաչիկի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, արձակագիր և հասարակական գործիչ |
Harutyun Harutyunyan Վիքիպահեստում |
Կրթություն խմբագրել
- 1981-85 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի մշակութային-լուսավորական բաժինը։
- 1986-91 թթ. սովորել և ավարտել է Սվերդլովսկի մանկավարժական ինստիտուտը՝ հեռակա ուսուցմամբ։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 1981 թ. - աշխատել է Երևանի կաբելի գործարանում՝ որպես բանվոր։
- 1981-1983 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1986 թ. - Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի ուսուցիչ։
- 1986-1991 թթ. - Երևանի կայազորի սպայի տան կուլտմասսայական բաժնի հրահանգիչ։
- 1998 թ. - Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ։
- 2004-2010 թթ. - Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն։
- 2010-2011 թթ. - «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։
- 2011թ.- մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
- 2013 թվականից - «Անդին» գրական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
- 2016 թ. -նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնից։
- 2016 թ.- 2018 թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն։
- 2018թ. «5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն։
Պարգևներ խմբագրել
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006)։
- ՀՀ Նապագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով (2018)։
Գրքեր խմբագրել
- 2008 թ. «Թաց առավոտ» բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածու
- 2013 թ. «Վերջին ջահելությունը» պատմվածքների ժողովածու
Ֆիլմեր խմբագրել
- 2014 թ. «Շքամուտք» գեղարվեստական կինոնկարի համասցենարիստ
- 2015 թ. «Կարմիր խնձորներ» կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարի համաարտադրող
- 2016թ. «Լուսին կերած նորածինը» գեղ. կինոնկարի սցենարիստ
- 2020թ. «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ / պրոդյուսեր
Հասարակական գործունեություն խմբագրել
- 1992 թ-1995 թ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության «ՀՄԸՄ» Հայաստանի վարչության ատենապետ
- 1995 թ-1998 թ. Հայաստանի ազգային սկաուտական շարժման «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» կենտրոնական վարչության ատենապետ
- 1998 թ.-2006 թ.Համաշխարհային Սկաուտական Շարժման Եվրասիա տարածաշրջանի նախագահ
- 2003 թ-2011 թ. Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Հ.Մ.Ը.Մ. Կենտրոնական Վարչության անդամ
- 1998 թ.- 2019թ. Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ
Ձերբակալություն խմբագրել
1999 թ. նոյեմբերին Հարություն Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ մեղադրվելով հանցագործությանն օժանդակելու մեջ, սակայն հետագայում մեղադրանքները չեն հաստատվել։